ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Lianna Galstyan

Լիաննա Գալստյան

Լիաննա Գալստյանը 2013 թ.-ից Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի վարչության անդամ է: Նա Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն ներկայացնում է նաև ICANN կազմակերպությունում որպես Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի անդամ: Բացի այդ, նա ներգրավված է վերջերս հաստատված հայատառ .հայ դոմենային տիրույթի գործարկման նախաձեռնող խմբում: Տիկին Գալստյանը Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի մենեջերն է 2014թ. դեկտեմբերից: Նա ակտիվորեն ներգրավված է Ինտերնետ կառավարման հետ առնչվող հարցերի քննարկումներում` մասնակցելով ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման հանդիպումներին. EuroDIG, IGF, ինչպես նաև իր ներդրումն ունի հայկական Ինտերնետ կառավարման համաժողովի կազմավորման մեջ: Այս ամենից զատ, Լիաննա Գալստյանն ունի Հայաստանի դոմենային անուններ գրանցող առաջատար կազմակերպությունում 14-ամյա աշխատանքային փորձ որպես դոմենային անունների գրանցման և տեղակայման ծառայությունների տրամադրման պայմանագրային բաժնի ղեկավար: Տիկին Գալստյանը նաև ArmIGF 2015-ի կազմկոմիտեի անդամ է:

Vahan Hovsepyan

Վահան Հովսեփյան

Վահան Հովսեփյանը ներգրավվել է ՏՏ ոլորտի զարգացման Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների ձեռնարկությունների Միություն (ԻՏՁՄ) 2008թ.-ին սկսելով որպես դրամահավաք-պաշտոնյա, այնուհետև որպես ԻՏՁՄ Էքսպո ՍՊԸ-ի տնօրեն և ԻՏՁՄ-ի փոխտնօրեն: Պարոն Հովսեփյանը նաև շատ հայնտնի է որպես արտերկրում գտնվող հայկական ՏՏ ընկերությունների մի շարք պատվիրակությունների համակարգող և հայկական ՏՏ անկյունը տարբեր ցուցահանդեսներում և կոնֆերանսներում նախաձեռնող: 2010թ.-ին նա մեծ դեր է ունեցել Հայկական Ինտերնետ Տրաֆիկի Փոխանակման (ARMIX) հիմնադրամի հաստատման գործում և նշանակվել է ARMIX հիմնադրամի տնօրեն: Վահան Հովսեփյանը ակտիվորեն ներգրավված է նաև Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի, Euro-IX-Ի և RIPE NCC-ի գործունեության մեջ: Սեպտեմբերի 15-16, 2015թ ARMIX-ը կհյուրընկալի RIPE NCC-ի կողմից կազմակերպվող կոնֆերանսը Երևանում:

Vladimir Sahakyan

Վլադիմիր Սահակյան

1974թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանը, ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ 2006թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն է։ Ղեկավարել է 1994թ.–ից Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի և 2004թ.–ից բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի /Արմկլաստեր, ԱրմԳրիդ/ ստեղծման աշխատանքները։ Մացնակցել և ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծերի իրականացմանը /EU FP, ISTC, INTAS, NATO, UNDP/։ 2005թ. արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, իսկ 2013թ. – Անանիա Շիրակացի Մեդալին։ Անդամակցում է միջազգային և հայկական մասնագիտական խորհրդներին և հանձնաժողովներին։ Ունի մոտ 70 տպագրված հոդվածներ և մեկ գիրք։

Davit Alaverdyan

Դավիթ Ալավերդյան

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիրն է: Ընկերության ամենահայտնի կայքերն են mediamax.am-ը, bravo.am-ը, banks.am-ը եւ այլն: Դավիթ Ալավերդյանը նաեւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ է, Նոր մեդիաների եւ Տեղեկատվական պատերազմների դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու: Միաժամանակ ղեկավարում է Հայկական Օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, որը ծրագրեր է իրականացնում մեդիագրագիտության եւ լրագրողական կրթության ասպարեզում:

GrigoriSaghyan

Գրիգորի Սաղյան

Գրիգորի Սաղյանը Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահն է և «Computer Emergency Response Team»-ի (CERT.AM) ղեկավարը սկսած հիմնադրման օրվանից` 2010թ.: Գրիգորին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ է, պրոֆեսոր: Նրա նախորդ աշխատանքային փորձը հայկական առաջին Ինտերնետ ծառայությունների մատակարար ընկերության (Arminco) տեխնիկական տնօրենի պաշտոնն է` 7 տարի շարունակ: Նա 2 տարի աշխատել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում, որպես ՏՏ և Հեռահաղորդակցության վարչության տնօրեն: Գրիգորի Սաղյանի հետաքրքրության հիմնական ոլորտներն են ՝ Պինդ Դետալային էլեկտրոնիկան, Միկրոսկոպիկ տվյալների ընթերցումը, Հեռահաղորդակցությունը, Ցանցային կապը, ինչպես նաև Ինտերնետ Կառավարումը: Սկսած 2012թ-ից նա Միջազգային Հեռահաղորդակցության Միության և Ցանցի անվտանգության փորձագետ է: Այժմ Գրիգորին նաև նորաստեղծ Բազմաշահառու Ինտերնետ կառավարման խորհրդի քարտուղարն է:

Holly Raiche

Հոլլի Ռեյշ

Հոլլին ICANN-ի Ինտերնետ օգտագործողների շահերը պաշտպանող խորհրդատվական կոմիտեի գործադիր թիմի անդամ է, Ավստրալիայի Ինտերնետ հասարակության ոչ գործադիր տնօրեն, ինչպես նաև ACCAN-ի նախագահի տեղակալ: Նախկինում նա նախագահել է ICANN-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խորհրդատվական կոմիտեն` APRALO, նա նաև եղել է Ավստրալիայի Ինտերնետ Հանրության գործադիր տնօրենը: Հանդիսացել է Ավստրալիայի Դեմոկրատական կուսակցության խորհրդական, իսկ մինչ այդ` հանրային իրավունքի կենտրոնի պրոպագանդայի իրավախորհրդատու: Հոլլին ունի մագիստրոսի ու բակալավրի աստիճան, աշխատում է որպես փաստաբան Նոր Հարավային Ուելսում: Նոր Հարավային Ուելսի և Սիդնեյի տեխնոլոգիական համալսարաններում դասավանդում է հաղորդակցման իրավունք բակալավրիատի և մագիստրատուրայի մակարդակներում: Ունի բազմաթիվ աշխատություններ կապի խնդիրների վերաբերյալ, հանդիսանում է իրավաբանական կենտրոնի գիտաշխատող:

Lusine Movsisyan

Լուսինե Մովսիսյան

Լուսինե Մովսիսյանը Գիտություն-Հայ-Թեք ոլորտի լրագրող է: Նա ավարտել է Երևանի Պետական Համալսարանը (բակալավր, մագիստրատուրա), Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտը (մեկամյա կուրս), Ժուռնալիստների Միջազգային Կենտրոն (ICFJ)-«Ժուռնալիստիկայի հայկական դպրոց»-ը (մագիստրատուրա): Լուսինե Մովսիսյանն աշխատել է «Business Class», «IT media», «Մենք մեր մասին», «Նոր ոճ» ամսագրերում, «Ֆինանսական թերթ» շաբաթաթերթում, News.am լրատվական գործակալությունում, «168ժամ» թերթում և կայքում, «Media.am» պորտալում, «12TV»-ում, «Բռավո ՓԻ ԱՐ» ընկերությունում, «Վեհ Գրուպ» ընկերությունում՝ որպես PR մասնագետ: Այժմ նա աշխատում է TVADstudio-ում որպես պրոդյուսեր և հաղորդավար: Թղթակցում է Mobile World News-ին: Ունի սեփական բլոգ` նվիրված Հայ-Թեք/գիտություն ոլորտին:

Michael Yakushev

Միխայիլ Յակուշև

Միխայիլ Յակուշևը ICANN-ի փոխնախագահն է Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Որպես միջազգային իրավունքի մասնագետ Միխայիլ Յակուշևն ունի լայն և բազմաբնույթ փորձ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետային բիզնեսի ոլորտում: Նա աշխատել է որպես գլխավոր իրավախորհրդատու Orange/Equant, Microsoft և SAP անդրազգային կորպորացիաների Մոսկովյան բաժիններում: Նա նաև ղեկավարել է ՌԴ հեռահաղորդակցության նախարարության իրավական աջակցության ծառայությունը (2004-2006թթ.), աշխատել է Ռուսաստանի ինտերնետ հոլդինգ Mail.Ru Group-ում որպես փոխնախագահ:

TigranZargaryan

Տիգրան Զարգարյան

Տիգրան Զարգարյանի մասնագիտացումը գրադարանների և արխիվների թվայնացումն և կառավարումն է։ Նա ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ։ Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։ Ունի թղթային, հիբրիդ և «ծնված թվային» փաստաթղթերի էլեկտրոնային մշակման համակարգերի նախագծման մասնագիտական փորձառություն։ 2008 թվականից սկսած ղեկավարում է ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում ստեղծված «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնը։ Մասնակցում է հեռաուսուցման համակարգերի նախագծմանը՝ որպես գրադարանավարության զարգացման հեռանկարային ուղղություն։ Հեղինակում է մեկ մենագրություն, երկու մեթոդական ձեռնարկներ և հոդվածներ՝ նվիրված թվային գրադարաններիի ստեղծման մեթոդաբանությունը և շահագործման խնդիրներին։ Սկսած 2010 թվականից զբաղվում է թվային տեխնոլոգիաների օգնությամբ թղթային նյութերի երկարաժամկետ պահպանության խնդիրներով։ Ղեկավարում է«Ակադեմիական գիտա տեղեկատվական հանգույցի» ձևավորման աշխատանքները։ 2011 թվականից զբաղեցնում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը:

AliAlmeshal

Ալի Ալմեշալ

Պարոն Ալի Ալմեշալը ներկայումս CrediMax կազմակերպության էլեկտրոնային բիզնես բաժնի մենեջերն է: Նա պատասխանատու է կառավարման, առևտրային տվյալների բազաների, որոշակի ուղիների և գործարքների ծավալների ստեղծման, աշխատակիցների վերապատրաստման համար, արտադրանքի որակին հետևելու` շուկայում շրջանառությունը ապահովելու համար: Նա նաև պատասխանատվություն է կրում բարձրակարգ հաճախորդների ընթացիկ հաշիվները պահպանելու ու հաստատելու համար, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդների հետ նոր հարաբերությունների ձեռքբերման համար: Մինչ այդ պարոն Ալին ղեկավարում էր ՏՏ, ինչպես նաև Բահրեյնում CrediMax կազմակերպության նախագծերի ղեկավարն էր, հանդիսանում էր ՏՏ ենթակառուցվածքի ու ՏՏ ոլորտի հետ կապված բոլոր բիզնես նախագծերի պատասխանատուն: Նա ստացել է բակալավրի աստիճան «Տեղեկատվական համակարգերի բիզնես» Բահրեյնի համալսարանում, իսկ մագիստրոսի աստիճանը` Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտում: Վարկային քարտերի բիզնեսի ոլորտում նա ունի 20 տարվա աշխատանքային փորձ, աշխատել է Բահրեյնի ու Քուվեյթի բանկերում` համատեղելով աշխատանքը CrediMax-ում: Որպես հատուկ առաջադրանք, Բահրեյնում ստեղծել է նոր համատեղ ձեռնարկություն, որը կոչվել է GPS և դարձել պրոցեսինգի երրորդ կողմ քարտային բիզնեսում: Պարոն Ալմեշալը հանդիսանում է Բահրեյնի Ինտերնետ Հանրության անդամ և ռազմավարական դաշինքի տնօրեն, ընտրվել է AMAG խորհրդի անդամ, վերջերս նշանակվել է APRALO-ի փոխնախագահ: Նա հավաստագրված Bullet Proof մենեջեր է: Որպես խոսնակ ամբողջ աշխարհում մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների ու ֆորումների: Բացի այդ, նա եղել է eContent և Excellence Award մրցանակաբաշխության ժյուրիի անդամ և կարդացել է MIS դասախոսություններ Էռնստի և Յանգի հետ:

Arman Atoyan

Արման Աթոյան

Արման Աթոյանը X-TECH (http://www.X-TECH.am) ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: X-TECH ընկերությունը հիմնադրվել է 2008 թ-ին և կարճ ժամանակահատվածում դարձել Հայաստանում առաջատար ՏՏ ընկերություններից վեբ, մոբայլ ու խաղերի արդյունաբերության ոլորտում: «CityBugs»-ի մեկնարկը, հիմնադրված 2012թ-ին, միանշանակ X-TECH թիմի ամենահաջողված նախագծերից մեկն է: 2014թ-ին Արմանը ստեղծեց նոր ընկերություն ARLOOPA (http://www.ARLOOPA.com), որը լրացնում է իրականությունը, ինչպես նաև սկսում զարգացնել վիրտուալ իրականությունը: Արման Աթոյանը մեծ փորձ ունի որպես բանակցող ու փաստաբան էլեկտրոնային առևտրի, խաղերի և ինտերնետ արդյունաբերության, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների ոլորտներում: Լինելով գործարար, հասարակական միջոցառումների և հանդիպումների ցանկալի մասնակից` նա և իր նախագծերը ստացել են տարբեր մրցանակներ ու ճանաչում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են` NASA, Microsoft, GITI և ուրիշներ: Պարոն Աթոյանը Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի անդամ է: Արման Աթոյանն ունի ԵՊՀ մագիստրոսի աստիճան մաթեմատիկայի ոլորտում:

ArmenMuradyan

Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանն ավարտել է բարձրագույն ուսումը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Էներգետիկայի դեպարտամենտի Ատոմային էներգետիկա բաժինը 2000 թ-ին և ստացել բակալավրի կոչում: 2002 թվականին «Հայ Միասնության Խաչ» ԲԿ-ում բացում է համակարգչային լսարան, որտեղ 2003-2008թթ. ներկայանում է որպես քննական հանձնաժողովի նախագահ:
Արմեն Մուրադյանը 2007թ. ստեղծել է «Արփինետ» ընկերությունը, որտեղ աշխատում է մինչ օրս որպես տնօրեն: 2010 թվականից աշխատում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում որպես համակարգչային գլխավոր մասնագետ: 2013 թ-ին նա ընդունվել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Էլեկտրոնային բիզնես» բաժինը որպես մագիստրանտ: 2015 թվականից «Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայում» վարչության անդամ է:

DusanStojicevic

Դուշան Ստոյիչևիչ

Դուշան Ստոյիչևիչը Սերբիայի ազգային դոմենային անունների ռեգիստրի կառավարիչների խորհրդի (RNIDS) անդամ է սկսած 2011թ-ից: Ներկայումս նա այդ խորհրդի նախագահն է և համակարգում է ռեեստրի էթիկայի աշխատանքային խումբը: Ինչպես նաև հանդիսացել է RNIDS Միջազգային դոմենային անունների, կանոնների ու կանոնակարգերի աշխատանքային խմբերի անդամ(2010) : Անմիջական մասնակցություն է ունեցել Սերբիայի ազգային դոմենի .срб մեկնարկմանը: Ունի ինժեների, էլեկտրոնային սարքավորումների ծրագրավորողի դիպլոմ, հանդիսանում է Սերբիայի ինժեներների միության անդամ: Դուշան Ստոյիչևիչն ունի խմբագրական աշխատանքի փորձ, աշխատել է որպես գլխավոր խմբագիր «Svet kompjutera» ամսագրում, ավագ համակարգչային հրատարակչություն նախկին Հարավսլավիայի երկրներում: Ամսագրում նա իր կարիերան սկսել է 1987 թ-ին որպես ազատ լրագրող: 2003 թ.-ին նա դարձել է բաժնի խմբագիր, իսկ 2005 թ-ին նշանակվել է հրատարակչության գլխավոր խմբագիր:

HaykazBaghyan

Հայկազ Բաղյան

Հայկազ Բաղյանը Մեդիակրթության կենտրոն ՀԿ հիմնադիր տնօրենն է, որի առաքելությունն է աջակցել մեդիագրագիտության ներդրմանն ու զարգացմանը: Պն Բաղյանը Ապահով Համացանց ծրագրի ղեկավարն է, Ինտերնետ Հանրություն ՀԿ Վարչության անդամ է: Վերջին տարիներին պն Բաղյանը համակարգել է մի շարք ծրագրեր, աջակցելով քաղաքացիների Ինտերնետ կառավարման քննարկումներին մասնակցությանը: Նա ղեկավարել է Դիպլո հիմնադրամի «Համացանցի Կառավարում» և Եվրոպայի Խորհրդի «Ինտերնետ գրագիտություն» ձեռնարկների թարգմանության և հրատարակման աշխատանքները: Պն Բաղյյանը մասնակցել է Rutgers-Newark «Թվային կառավարումը քաղաքներում 2013-2014» համաշխարհային զեկույցի շրջանակներում մունիցիպալ էլեկտրոնային կառավարման չափանիշների գնահատման աշխատանքներին: 2012–2014թթ.. պն Բաղյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ պետական, բիզնես և հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Հայաստանում բազմաշահառու մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Նախկինում պն Բաղյանը ՀԲ «Ուղեղների արտահոսքից դեպի տեխնոլոգիաների փոխանցում» ծրագրի շրջանակներում SiliconArmenia պորտալի բովանդակության համակարգողն է եղել, մասնակցել է բարձր տեխնոլոգիաների բնագավառում մի շարք նախաձեռնությունների: Պն Բաղյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը:

NarineKhachatryan

Նարինե Խաչատրյան

Նարինե Խաչատրյանը Մեդիակրթության կենտրոն կազմակերպության համահիմնադիրն է, իսկ 2008թ-ից hամակարգում է Ապահով Համացանց Հայաստան ծրագիրը: Տ-ն Խաչատրյանը որպես փորձագետ մասնակցում է Ինտերնետ կառավարմանն առնչվող մի շարք Եվրոպական EuroDIG, SEEDIG, EURALO նախաձեռնությունների աշխատանքներին: Տն Խաչատրյանը մասնակցում է նաև ICANN կազմակերպության աշխատանքներին, ներկայացնելով Հայաստանի Ինտերնետ օգտվողների շահերը: Նարինե Խաչատրյանը մեդիա ոլորտում մի շարք տեղական և միջազգային նախագծերի մշակմամբ և ներդրմամբ է զբաղվել: Տն. Խաչատրյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Sarkis_Knyazyan

Սարգիս Կնյազյան

Սարգիս Կնյազյանը «Կնյազյան ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրենն է (www.knyazyanlaw.com), որը մտավոր սեփականության իրավունքի բնագավառում ապահովում է իրավաբանական ծառայություններ, ինչպիսիք են` (հեղինակային իրավունք, հարակից իրավունք, ապրանքային նշաններ, արտոնագրեր, դիզայն ու առևտրային գաղտնիք), աշխատանքներն իրականացվում են երեք լեզուներով` անգլերեն, ռուսերեն ու հայերեն: Սարգիս Կնյազյանը մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահն է (www.ipr-center.org), որն իր հերթին ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ինչպես նաև «Կեղծարարության և հետության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով»-ի անդամ ու Հայաստանի «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ի խորհրդի նախագահ: Սարգիսն աշխատել է «Առլեքս Ինտերնեյշնլ» իրավաբանական գրասենյակում և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում` որպես իրավախորհրդատու, ԱՄՆ-ի Իլինոիս նահանգի ֆեդերալ դատարանում` որպես մտավոր սեփականության իրավունքի հարցերով ֆեդերալ դատավորի օգնական, աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում` որպես մտավոր սեփականության իրավունքի բնագավառի խորհրդատու: Ներկայումս Սարգիս Կնյազյանը դասավանդում է Մտավոր սեփականության իրավունք Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (http://law.aua.am/faculty/) և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, դասավանդում է Հայաստանի ու ԱՄՆ-ի մտավոր սեփականության օրենքը:

siranush_vardanyan

Սիրանուշ Վարդանյան

Սիրանուշ Վարդանյանը ասիական, ավստրալիա-ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ICANN-ի (www.icann.org) At-Large կազմակերպության (APRALO) նախագահն է: Նա աշխատել է ICANN-ում ավելի քան երկու տարի (2012-2013), 2013-ին ընտրվել է APRALO-ի փոխնախագահ: Նա ներկայացնում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» ասոցացիան` որպես APRALO-ի կողմից վավերացված կառույց: 2012 թ-ից ի վեր Սիրանուշը Հայաստանի Ինտերնետ Հանրության վարչության անդամ է: Ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև կառավարչական, կոմունիկացիոն ու իրացման հմտություններ: 2007-ից Սիրանուշ Վարդանյանը ակտիվորեն ներգրավված է Ինտերնետ կառավարման հարցերում, ավարտել է դիվանագիտական հիմնադրամի դասընթացները, “ԻԿ հմտությունների զարգացման դասընթաց” 2007թ-ի ծրագիր, ԻԿ եվրոպական ամառային դպրոցի առաջին շրջանավարտն է եղել, ICANN-ի թոշակառու, ISOC IGF 2010-ի դեսպան, IGF-ի դեսպան 2011, ավարտել է նոր սերնդի առաջնորդների ծրագիրը, ինչպես նաև Ինտերնետ Հանրության համատեղ կառավարման փոխանակման ծրագիրը:

SamvelMartirosyan

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական անվտանգության և նոր մեդիաների փորձագետ է: Նա դասավանդում է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, մի շարք այլ կրթական ծրագրերում: Սամվել Մարտիրոսյանը ղեկավարել է iDitord, badu.am, OpenArmenia և մի շարք այլ ինտերնետ ծրագրեր: Նա վարում է սյունակներ մի քանի հայտնի լրատվամիջոցներում, ինչպիսիք են` Mediamax, media.am, Кавказский Узел և այլն:

ThomasMazejian

Թոմաս Մազեջյան

Թոմաս Մազեջյանը ռուսական բջջային օպերատոր ՄՏՍ (MTS)-ի դուստր ձեռնարկության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ղեկավարն է: 1999 թ.-ից հանդիսանում է DC Soft –ի հիմնադիրներից մեկը , որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ Լիբանանում ծրագրային ապահովման ոլորտում զարգացող առաջատար ընկերություններից մեկը, որը մասնագիտացված է Ինտերնետ ծառայություն մատուցողներին և հեռահաղորդակցության օպերատորների համար վճարային համակարգերի լուծումների տրամադրման ոլորտում: 2007 թ., նա տեղափոխվել է Հայաստան, որտեղ աշխատել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի վճարման համակարգերի ղեկավար: 2009 թ.-ին նշանակվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական համակարգերի բաժնի պետ: Պարոն Մազեջյանը պատասխանատու է գործարար հարաբերությունների համար` համապատասխանեցնելով ՏՏ ռազմավարությունը ընկերության առաքելության, արժեքների և ռազմավարական նպատակների հետ: Պարոն Մազեջյանն ունի բազմակողմ գիտելիքներ տեխնոլոգիաների ոլորտում, ներառելով հմուտ ղեկավարի փորձը, այդ թվում` ընկերության ծրագրային ապահովման ներդնում, ծրագրեր և պորտֆելներ, լյուքս C-մակարդակի կառավարչություն: Նրա ուշադրությունը հիմնականում սևեռված է բիզնես արդյունքների վրա: Կազմակերպչական ճարպկությունն ու ժամանակի ռեալ օգտագործումը նրա հիմնական հատկանիշներից են, որոնք կազմում են ՏՏ ռազմավարության առանցքը: Նա կենտրոնանում է կառավարման նորարարական լուծումների ու հաճախորդների փոխհարաբերության վրա: Պարոն Մազեջյանն ունի բակալավրի աստիճան Համակարգչային գիտություն մասնագիտությամբ` Հայկազյան համալսարան, Բեյրութ, Լիբանան: Նա ստացել է բազմաթիվ մասնագիտական հավաստագրեր, ինչպիսիք են նախագծերի կառավարում և ծրագրային ապահովումների մշակում, օրինակ` PMP: Նա նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) ակտիվ անդամ է 2005 թ-ից:

SarkisDarbinyan

Սարգիս Դարբինյան

Սարգիս Դարբինյանը «Pirate Party»-ի փաստաբան, հեղինակային իրավունքների փորձագետ է: 2005 թ-ին նա ավարտել է ՌԴ մաքսային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը, մասնագիտացումը` «քաղաքացիական իրավունք»: 2005-2011 թթ.. նա աշխատել է որպես հաստիքային իրավաբան և ղեկավար տարբեր առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների իրավաբանական ստորաբաժանումներում, ինչպիսիք են («VVC», ռեգիոնների զարգացման հիմնադրամ «Dubrava», Առևտրային ֆիրմա «Նիկիտին», « Formica» Գրուպ): 2007-ից մինչ 2008թ-ը Սարգիս Դարբինյանը Դաշնային Խորհրդի անդամի իրավական խորհրդատու է, ընդգրկված է եղել դաշնային խորհրդի միջազգային տեխնիկական և հումանիտար համագործակցության հանձնաժողովի աշխատանքային խմբում`բարելավելու առկա օրենսդրությունը: 2012թ-ից ի վեր` պարոն Դարբինյանը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իրավունքների խնդիրների ամբիոնի խորհրդական է, Ռուսաստանի Պիրատական Կուսակցության դաշնային համագումարի աշխատակազմի անդամ, ինտերնետ օգտագործողների ասոցիացիայի, դոմենային ադմինիստրատորների և կայքերի սեփականատերերի իրավունքները պաշտպանելու պրակտիկայի ղեկավար:

AnnaKarakhanyan

Աննա Կարախանյան

Աննա Կարախանյանը 2003թ-ից Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի վարչության անդամ է: Նա նաև Հայաստանի տեղեկատվական կենտրոնի ցանցի ադմինիստրատորն է , որը .am տիրույթի ռեգիստրն է: Աննան մեծ փորձ ունի ռեգիստրի և գրանցող կազմակերպությունների հարաբերությունների, ինչպես նաև դոմենների գրանցման կառավարման ոլորտում: Նա միաժամանակ նորեկ ռեգիստրարների դասընթացավար է` սովորեցնելով նրանց ռեգիստրի ու ռեգիստրարի ինտերֆեյսի աշխատանքին, ինչպես նաև օգնում է նրանց առաջին քայլերն անել դոմենների գրանցման բիզնեսում: Ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային ccTLD միջոցառումներին: Աննա Կարախանյանը ներգրավված է հայկական IDN նախաձեռնող խմբում: Նա օգտվում է ինտերնետից վերջինիս Հայաստան մուտք գործելու առաջին իսկ օրերից: Աշխատել է «ԱՐՄԻՆԿՈ» ընկերությունում վերջինիս հիմնադրման օրվանից (1992 թ.), որն Ինտերնետ Ծառայություններ մատուցող առաջին ընկերություններից մեկն էր Հայաստանում: Աննան նաև Հայաստանում «Երեք նռան ցանց» նախագծի գլխավոր համակարգողն էր: Եղել է ակտիվ կամավոր CYSCA` Քեմբրիջ-Երևան Քույր Քաղաքներ Ասոցիացիայում (ԱՄՆ), ինչպես նաև վարչության անդամ YCSCA` Երևան- Քեմբրիջ Քույր Քաղաքներ Ասոցիացիայում` (Հայաստան) 1998 թ:

ArmenNazaryan

Արմեն Նազարյան

Արմեն Նազարյանը ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1957թ-ին: 1958թ-ից աշխատել է Երևանի ֆիզիկայի Ինստիտուտում: 1965թ-ին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի մագիստրատուրա: 1972թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան: 1968թ-ին սկսել է իր աշխատանքը Երևանի Պետական Համալսարանում: Դրանից հետո անցել է աշխատանքի Երևանի Պետական Համալսարանի գիտահետազոտական ինստիտուտում, Սանկտ Պետերբուրգի «Аэрозоль» կազմակերպությունում, «Լազերային Սարքավորումներ» ՀԿ-ում, ՓԲԸ «ԼՏ-Պիրկալ». Աշխատել է որպես ավագ ինժեներ, Երևանի Պետական Համալսարանի պրոբլեմային լաբորատորիայի ղեկավար, բաժնի ղեկավար, հետազոտական և արտադրական համալիրի ղեկավար, փոխտնօրեն, տնօրեն: 90-ականներին աշխատել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: 2002թ-ից մինչ այսօր աշխատում է Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունում: