Բացման խոսք
Ֆրեդերիկ Դոնկ, Ինտերնետ հանրության Եվրոպական բյուրոյի տնօրեն
Ֆադի Շեհադե, ICANN նախագահ և տնօրեն
Իգոր Մկրտումյան, Ինտերնետ Հանրության նախագահ
9:30 – 10:00
Ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելը ՀՀ-ում
10:00 – 10:30
.հայ հայատառ միջազգային դոմենային տիրույթ
10:30 – 11:00
Համընդհանուր ընկալում, վերջին ձեռքբերումները
11:30 – 12:00
Հայաստանի հանրային թվային գրադարան. իրականությու՞ն, թե՞ երազանք
12:00 – 12:20
Իրերի Ինտերնետ, մեծ տվյալներ և մեծ հնարավորություններ տնտեսության համար
12:20 – 12:40
ICANN-ի հաշվետու լինելը և անցումային գործընթացը IANA-ում
12:40 – 13:00
Նոր մեդիա - Անի սրահ
14:00 – 15:30
Բանախոսներ՝ Բորիս Նավասարդյան, Երևանի Մամուլի ակումբի նախագահ
Սամվել Մարտիրոսյան, Մեդիա փորձագետ
Մասնակիցներ՝
Արա Ղազարյան, իրավաբան
Տիգրան Քոչարյան, Մեդիա փորձագետ
Վարող` Պետրոս Ղազարյան, լրագրող
Նոթագրող` Լուսինե Մովսիսյան, լրագրող
Նկարագիր
Համացանցի արագ զարգացումը, նրա բազմազանությունը և դինամիկ փոփոխությունները բերել են նոր մեդիայի ստեղծմանը, որտեղ կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլև հանրության մասնակցությունը այդ բովանդակության ստեղծման և տարածման մեջ: Նոր մեդիա հասկացությունը արագ զարգացող և անընդհատ փոփոխվող է և հաճախ գործածվում է ի հակադրություն «հին», ավանդական մեդիաների: Այն փաստը, որ բովանդակությունը ստեղծվում է ինտերնետ օգտագործողների համայնքների կողմից, որ անհատը կարող է դառնալ լրատվամիջոց, որ հանրության կողմից վստահություն վայելող անձը կարող է լինել անանուն և նմանատիպ այլ հանգամանքներ, այս ոլորտը դարձնում է դժվար սահմանվող, ինչպես նաև կարգավորման դժվար ենթարկվող: Նման իրադրություններում կարևոր է նոր մեդիայի ոլորտի խնդիրների բացահայտումը, քննարկումը և դրանց հնարավոր լուծումների առաջարկումը:
Սեսիան նախատեսում է հետևյալ հարցերը.
– Նոր մեդիայի ազդեցությունը ավանդական մամուլի վրա. դրական և բացասական զարգացումները:
– Ինչպե՞ս են առնչվում զանգվածային լրատվության մասին օրենքը, ՀՀ այլ օրենքները նոր մեդիայի շուրջ առաջացող խնդիրների հետ:
– Միջազգային փորձ. ի՞նչ լուծումներ կան նոր մեդիայի կարգավորման հարցում:
– Ինչպե՞ս են առնչվում մարդու իրավունքները, ազգային անվտանգությունը նոր մեդիայի ոլորտում անանունության, աղբյուրների բացահայտման հետ:
Իմաստակիր բառեր
Սոցիալական ցանցեր, օգտվողների կողմից ստեղծված բովանդակություն (User Generated Content), նոր մեդիա, անանունություն
Ձևաչափ
Սեսիա փորձագետների, վարողի և նոթագրողի մասնակցությամբ: Տևողություն` 90 րոպե:
Կլոր սեղան - Նաիրի սրահ
14:00 – 15:30
(Ինտերնետ կառավարման խորհուրդ, ՀՄՄ, ԿՏՀ, ICANN ներկայացուցիչներ)
Ցանցի չեզոքություն - Անի սրահ
16:00 – 17:30
Բանախոս՝ Հոլի Ռեյշ, ICANN ALAC ALT
Մասնակիցներ՝ Թոմաս Մազեջյան, ՏՏ վարչության ղեկավար, Ղ-Տելեկոմ (Վիվասել)
Վահան Հովսեփյան, ARMIX հիմնադրամի տնօրեն
Արմեն Մուրադյան, Արփինետ ՍՊԸ տնօրեն
Վարող` Գրիգորի Սաղյան, Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահ
Նոթագրող` Միսակ Խաչատրյան, GNC Alfa ադմինիստրատոր
Նկարագիր
Սեսիան ներկայացնում է Ցանցի Չեզոքություն հասկացությունը, որը չունի հստակ սահմանում հեռահաղորդակցությունը կարգավորող մարմինների կողմից: Լայն մեկնաբանմամբ Ցանցի Չեզոքությունը ենթադրում է, որ Ինտերնետի բոլոր արձանագրություններն ունեն նույն նախապատվությունը, բոլորն իրար հավասար են: Սա իր հերթին նշանակում է, որ ցածր թողունակություն ունեցող կապուղիներում, արձանագրությունները կտեղափոխեն տեղեկատվությունը նույն խնդիրներով` տեսահոլովակները «կսառեն», ձայնը «կկտրտվի», խաղերի կերպարները «կսպանվեն»: Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը (ՀՄՄ) ընդհանուր առմամբ չի անդրադառնում հասկացության սահմանմանը, ավելին՝ ՀՄՄ-ն հակադրում է «Ցանցի Չեզոքություն» հասկացությունը «Ծառայության Որակ» հասկացությանը և հետևողական պահանջում է ապահովել հեռախոսակապի համար սահմանված որակի չափորոշիչները: Ինտերնետի զարգացումը հանգեցրել է նրան, որ օպերատորներն այսօր սկսել են տանել խողովակի դեր, որով այլ ընկերություններ մատուցում են իրենց Over the Top ծառայությունները, օրինակ` Facebook, Google, Viber` ստանալով գերեկամուտներ և չկիսվելով օպերատորների հետ իրենց շահույթներով: Որոշ օպերատորներ սահմանափակում են ծառայության որակը կամ մի քանի վայրկյանով, կամ էլ կտրուկ նվազեցնելով կապի որակը ձայնի համար: ՀՀ-ում օրենքով չի նախատեսվում որևէ տարբերակում հեռահաղորդակցության ծառայությունների համար, բոլորը կոչվում են Էլեկտրոնային Հաղորդակցության ծառայություններ: Սակայն գործող պրակտիկայի համաձայն ձայնային ծառայություններին տրված է «հեռախոսակապ» կամ «ձայնային ծառայություններ e.164 համարակալման պլանով» անվանումը, որը բացակայում է օրենքում: Ինտերնետով տրամադրվող ձայնային ծառայությունները կարգավորվում են միայն մեկ փաստաթղթով, այն է՝ պարտադիր անվճար պիրինգ ապահովելը Ինտերնետ ծառայություն մատուցողների միջև: Հեռախոսակապի համար օրենքով սահմանված է այլ կարգ՝ փոխադարձության հիման վրա, երբ րոպեների ծավալները իրար են համեմատվում և կատարվում է փոխհաշվարկ: Եվրոպական երկրներից Նիդերլանդները օրենքով սահմանել են Ցանցի Չեզոքությունը, ԱՄՆ-ում FCC-ն հայտարարել է, որ կարգավորելու է այդ հարցը, մի շարք երկրներում այդ հարցը քննարկման փուլում է: ՀՀ-ն կառավարության մակարդակով հաստատել է Ցանցի Չեզոքության սկզբունքները, որոնց գործարկման համար անհրաժեշտ են օրենսդրական կամ կարգավորման դաշտում փոփոխություններ:
Սեսիան նախատեսում է հետևյալ հարցերը.
– Ինչպե՞ս են նախատեսում ՀՀ օպերատորները գործել OTT (Over The Top) ծառայությունների տարածման պարագայում:
– Ինչպե՞ս է նախատեսում և նախատեսու՞մ է արդյոք ՀԾԿՀ-ն կարգավորել OTT ծառայությունները:
– Օրինակա՞ն է արդյոք Viber, Skype OTT ծառայությունների մատուցողների և տեղական օպերատորների փոխկապակցումը:
– Հնարավո՞ր է արդյոք միավորել պիրինգ և փոխկապակցում (նույն սահմանումն ունեցող) հասկացությունները:
– Ինչպե՞ս կարող է Ինտերնետ Փոխանակման կետը (կետերը) ապահովել անհրաժեշտ ծավալները` չգտնվելով կարգավորման դաշտում, ինչպիսի՞ չափանիշներով պետք է ղեկավարվի Տրաֆիկի Փոխանակման կետը կամ կետերը՝ e.164 արձանագրությամբ ձայնային ծառայությունների անխափան ապահովման համար:
– Ի՞նչ պետք է անել ապահովվելու ցանցի չեզոքության սկզբունքի կիրառումը բջջային ցանցերում:
Իմաստակիր բառեր
Ցանցի չեզոքություն, արձանագրությունների հավասարություն
Ձևաչափ
Սեսիա փորձագետների, վարողի և նոթագրողի մասնակցությամբ: Տևողություն 90 րոպե:
Էլ. գործիքներ էլ .հասարակության համար - Նաիրի սրահ
16:00 – 17:30
Բանախոս՝ Հայկ Չոբանյան, ԻՏՁՄ փոխտնօրեն
Մասնակիցներ՝ Ալի Ալմեշալ, Բահրեյնի Ինտերնետ հանրություն
Արման Աթոյան, X-TECH հիմնադիր, տնօրեն
Արմեն Մանուկյան, Մասիս ընկերություն
Վահագն Պողոսյան, Ինստիգեյթ
Արմեն Նազարյան, Ինտերնետ Հանրության փոխնախագահ
Վարող՝ Արթուր Թունյան, ԷԿԵՆԳ տնօրեն
Նոթագրող` Աննա Կարախանյան
Նկարագիր
1990-ական թվականներից մենք խոսում ենք ինտերնետի վրա հիմնված թվային տնտեսության մասին։ Այս ընթացքում ինտերնետը փոխկապակցված միլիոնավոր համակարգիչներից վեր է ածվել միևնույն միջավայրում գտնվող մոբիլ սարքավորումների և էլեկտրոնային գործիքների վիրտուալ աշխարհի։ Ժամանակակից աշխարհում ֆիզիկականը և թվայինը միահյուսված են իրար, քանի որ մարդիկ, հաստատություններն ու իրերը դառնում են ավելի ու ավելի փոխկապակցված։ Թվային զարգացումը համարվում է ժամանակակից սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական շարժիչը։ Այն ամենուր է։ Թվային զարգացումը խթանում է նորարարությունը, բարձրացնում արտադրողականությունը, զարգացնում տնտեսությունն ընդհանրապես։ Այն տարեկան ստեղծում է հարյուրավոր միլիարդների տնտեսական արդյունք, նոր աշխատատեղեր, բարձրացնում է հասարակության կյանքի որակը։ Համարվում է, որ երկրի թվայնացման գործակցի 14% աճը բերում է համախառն տնտեսական արդյունքի 1% աճ։ Էլեկտրոնային գործիքներն ու թվային տեխնոլոգիաները հեղաշրջում են բիզնեսն ու աշխատատեղերը, արմատապես փոխում են բիզնես մոդելները, ջարդում անջրպետները։ Լավագույն օրինակներից են VoIP տեխնոլոգիաները, կամ էլեկտրոնային կոմերցիան։ Ամազոնը 10 տարվա ընթացքում իր վաճառքի ծավալները մեծացրել է 16 անգամ՝ 3 միլիարդից հասցնելով 48 միլիարդի։ Թվայնացումը խթանում է պատվիրակման ծառայությունները։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ են հետաքրքրված իրենց ոչ հիմնական ծառայությունները պատվիրակել ավելի պրոֆեսիոնալ կազմակերպությունների։ Անհրաժեշտ է շարունակել ջանքերը՝ Հայաստանում Էլեկտրոնային ծառայությունների և Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ, սակայն այն դարձնել ավելի արդյունավետ։ Հաջողության ապահովման համար անհրաժեշտ է սահմանել որոշակի սկզբունքներ, ինչպիսիք են թիրախները, առաջնահերթությունները, տեղական լուծումների օգտագործումը, տեխնիկական ստանդարտները և այլն։ Սրանք պետք է լինեն ֆորումի քննարկման թեմաները։
Իմաստակիր բառեր
Թվայնացում, նորարարություն, էլեկտրոնային գործիքներ
Ձևաչափ
Սեսիա փորձագետների, վարողի և նոթագրողի մասնակցությամբ: Տևողություն` 90 րոպե:
Երեխաների անվտանգությունը Ինտերնետում
09:30 – 09:55
Ազգային գիտակրթական ցանց (NREN)
09:55 – 10:20
Մտավոր սեփականություն և Ինտերնետի նյութերին անարգել հասանելիություն
10:20 – 10:45
Ինտերնետի ազդեցությունը հայաստանյան ԳՓՄՁ հետագա զարգացման գործընթացում
10:45 – 11:10
Բովանդակություն - Նաիրի սրահ
11:30 – 13:00
Բանախոս՝ Սարգիս Դարբինյան, RU BlackList իրավաբան
Մասնակիցներ՝
Արփինե Հովհաննիսյան, ՀՀ Արդարադատության նախարար
Մհեր Բեքարյան, «Վիքիմեդիա Հայաստան» գիրտակրթական ՀԿ-ի համահիմնադիր, խորհրդի անդամ
Դավիթ Ալավերդյան, Մեդիամաքս
Ոստիկանության ներկայացուցիչ
Հայկազ Բաղյան, Մեդիա կրթության կենտրոն
Վարող՝ Պետրոս Ղազարյան, լրագրող
Նոթագրող` Սիրանուշ Վարդանյան, ԻՀ ՀԿ վարչության անդամ, ICANN-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի նախագահ
Նկարագիր
Այսօր պայքար է ծավալվել բովանդակությանն ազատ հասանելիություն հայցողների և հեղինակային իրավունքները պաշտպանողների միջև: Իրավիճակը ՀՀ-ում կարգավորվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով: Հանրապետությունում գործում է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, որը պարտադրում է վճարումներ կատարել մտավոր սեփականության սեփականատերերին կամ նրանց ներկայացուցիչներին: Կան կոլեկտոր կազմակերպություններ, ովքեր իրավունք ունեն գումար հավաքել լիցենզավորված մալուխային և եթերային հեռուստաընկերություններից: Որոշ Ինտերնետ ծառայություն մատուցող ընկերություններ նույնպես պետք է հեղինակային վճարումներ կատարեն հեռուստատեսային ֆիլմերի և այլ տեսանյութերի հեռարձակման համար, որոնք օգտագործում են IPTV multicast տեխնոլոգիան: Սակայն օպերատորները, որոնք տրամադրում են ինտերնետ հասանելիություն, հնարավորություն են ստեղծում օգտվողներին ինտերնետ TV unicast տեխնոլոգիայով դիտել հեռուստանյութեր, առանց որևէ հեղինակային վճարի:
Սեսիան նախատեսում է հետևյալ հարցերը.
– Հնարավո՞ր է արդյոք ապահովել հեղինակային վճարներ Ինտերնետի դարաշրջանում:
– Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքը և գործող պրակտիկան:
– Ինչպես դրամականացնել ԶԼՄ-ների կողմից ստեղծված բովանդակությունը Ինտերնետի դարաշրջանում: Այսօրվա ֆինանսավորման աղբյուրները:
– Ինչպե՞ս ստեղծել բարձրորակ բովանդակություն առանց ֆինանսական ներդրումների:
– Առցանց կրթություն. ինչպե՞ս համապատասխանեցնել ավանդական ուսումնական ծրագրերը նոր պահանջներին, ո՞վ է հաստատելու և վերահսկելու, հնարավո՞ր է արդյոք հղումներ Վիկիպեդիային:
Իմաստակիր բառեր
Հեղինակային իրավունք, մտավոր սեփականություն
Ձևաչափ
Սեսիա փորձագետների, վարողի և նոթագրողի մասնակցությամբ: Տևողություն` 90 րոպե:
Կիբերանվտանգություն - Դվին սրահ
11:30 – 13:00
Բանախոս՝ Բագրատ Ղազինյան, Արդարադատության նախարարություն, Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ
Մասնակիցներ՝ Կարեն Գասպարյան, UCom, ՏՏ անվտանգության վարչության ղեկավար
Վահագն Թուխարյան, OWASP կազմակերպության ղեկավար
Գագիկ Մակարյան, Գործատուների հանրապետական միություն ՀԿ նախագահ
Վարող` Ռուբեն Մուրադյան, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ, Գլխավոր ՏՏ տնօրեն
Նոթագրող` Իննա Խոլոդովա, ԻՀ ՀԿ վարչության անդամ, CERT-AM ադմինիստրատոր
Նկարագիր
Կիբերանվտանգությունն այսօր չունի բոլորի կողմից ընդունված սահմանում: «Կիբերհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիան», որը ստորագրվել է ՀՀ-ի կողմից 2006 թ–ին հնարավորություն է տալիս նույնականցնել այս հասկացությունը: Սակայն գոյություն ունի նաև «տեղեկատվական անվտանգություն» հասկացությունը, որի հայեցակարգը մշակված է ՀՀ Անվտանգության Խորհրդի կողմից 2012 թ-ին: Այս հասկացությունների միջև կա սկզբունքային տարբերություն, այն է` կիբերանվտանգությունը չի վերաբերում բովանդակությանը, չի պարունակում քարոզչություն և հակաքարոզչություն բաղադրիչները: Այս սեսիայում օգտագործում ենք կիբերանվտանգություն հասկացությունը: Այս տեսակետից սեսիայում քննարկվում է ենթակառուցվածքի անխափան աշխատանքի հարցը, մասնավորապես՝ DDoS գրոհների կամ Ինտերնետին միացնող կապուղիների ֆիզիկական վնասվածքի պարագայում տեղեկատվության հասանելիության հարցը ինչպես ՀՀ քաղաքացիների համար, այնպես էլ արտասահմանի օգտվողների համար: Երկրորդ գործոնը կազմակերպությունների ներքին անվտանգության ապահովումն է. ինչպե՞ս կանխել տվյալների արտահոսքը: Հարցի արդիականությունը պայմանավորված է նոր «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքով, որից բխում է, որ բոլոր անհատական տվյալները մշակող կազմակերպությունները պարտավոր են անցնել աուդիտ պետական կամ մասնավոր մասնագիտացված աուդիտորական կազմակերպությունների կողմից: Երրորդ գործոնը DNSSEC արձանագրության ներդրումն է, ինչը թույլ է տալիս խուսափել կեղծ կայքեր մտնելուց՝ վիրուսների գործողությունների հետևանքով: Այս բոլոր հարցերը միավորում է գործողությունների նախաձեռնումը, իրականացումը և վերահսկումը:
Սեսիան նախատեսում է հետևյալ հարցերը.
– Հնարավո՞ր է արդյոք օգտագործել բաց կոդով ծրագրային ապահովումը անհատական տվյալների մշակման գործընթացում:
– Ի՞նչ աստիճանի է հնարավոր պետության կողմից ազդեցությունը մասնավոր ընկերությունների վրա կիբերանվտանգությունն ապահովելու համար:
– Ո՞րն է նախընտրելի. ապահովե՞լ աուդիտ, թե՞ չպահանջել այն, ապահովել այն պետակա՞ն մարմնի կողմից, թե՞ մասնավոր կազմակերպության ուժերով:
– Հնարավո՞ր է արդյոք կամավոր ինքնասերտիֆիկացումը կիբերանվտանգության ոլորտում:
– Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր կան պետության կողմից աուդիտ անցկացնելու պարագայում:
– Բավակա՞ն է արդյոք ՀՀ մասնագիտական ներուժը հայտնի կազմակերպություններին աուդիտի ենթարկելու համար:
– Կաշխատի՞ արդյոք նոր օրենքը:
Իմաստակիր բառեր
Տվյալների արտահոսքի պաշտպանություն, սերտիֆիկացում, ենթակառուցվածքների աշխատանքի հուսալիություն
Ձևաչափ
Սեսիա փորձագետների, վարողի և նոթագրողի մասնակցությամբ: Տևողություն` 90 րոպե: