Օրակարգ

Հայկական Ինտերնետ Կառավարման VI Համաժողով

08:30-09:30 Գրանցում
09:30-10:00 Բացում և ողջույնի խոսք

  • Վահագն Խաչատուրյան, ՀՀ ԲՏԱ նախարար
  • Միխայիլ Անիսիմով, ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար
  • Վահան Հովսեփյան,RIPE NCC արտաքին հարաբերությունների գծով տնօրեն, Կովկաս և Կենտրոնական Ասիա
  • Լիաննա Գալստյան, ArmIGF համակարգող, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ
10:00-10:45 Ազատ խոսափող

Հրավիրված բանախոսները կներկայացնեն ընտրված թեմաների վերաբերյալ կարևոր խնդիրները և առկա
իրավիճակը։ Այնուհետ, մասնակիցները կարող են իրենց հարցերն ուղղել ցանկացած բանախոսի։
  • ՏՏ դասընթացներ,Դավիթ Սահակյան, ԲՏԱ նախարարի տեղակալ
  • Ինտերնետի ազատություն, Սամվել Մարտիրոսյան, ArmSec հիմնադրամի տնօրեն
  • Կիբերանվտանգություն,Դավիթ Կարապետյան, OWASP Երևան հատվածի ղեկավար
10:45-11:00 Սուրճի ընդմիջում
11:00-11:30 ․հայ տիրույթի նորությունները և համընդհանուր ընկալումը

  • Աննա Կարախանյան, AMNIC ադմինիստրատոր
  • Գրիգորի Սաղյան, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ
  • Աջայ Դատա, UASG նախագահ
11:30-13:00 Պանել | Ատելության խոսք

Ինչպե՞ս կզգաք ձեզ, եթե ինչ-որ մեկը ձեր նկատմամբ ատելություն ցուցաբերի զուտ այն պատճառով, թե ով եք դուք։ Ինչպե՞ս տարբերակել ատելության խոսքը։ Որտե՞ղ է ատելության խոսքի և խոսքի ազատություն սահմանը։ Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ կան Հայաստանում։Նմանատիպ հարցեր այսօր շատ են հանդիպում մեր առօրյայում՝ տարբեր շրջանակներում։ Եթե Դուք էլ հետաքրքրված եք ստանալու նրանց պատասխանները, ապա հրավիրում ենք մասնակցելու պանելային քննարկմանը։
  • Անուշ Բեղլոյան, ԱԺ պատգամավոր
  • Տաթևիկ Մանուկյան, Մարդու իրավունքների պաշտպանի օգնական
  • Արա Ղազարյան, ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի փորձագետ
  • Դավիթ Ալավերդյան, Մեդիամաքս լրատվականի գլխավոր խմբագիր
  • Մոդերատոր՝ Տիգրան Հակոբյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
13:00-14:00 Ճաշի ընդմիջում
14:00-15:30 Պանել | Առցանց ուսուցում՝ առավելություններ և թերություններ

Նախորդ տարի կորոնավիրուսով պայմանավորված՝ կրթությունն անցավ առցանց եղանակի՝ վերհանելով բազմաթիվ խնդիրներ։ Ի՞նչ բնույթի խնդիրներ են ծառացած մինչ այժմ դպրոցների և ԲՈՒՀ-երի առջև։ Ինչպիսի՞ դասեր են քաղել կրթության համակարգի մասնակիցները։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել դժվարությունները և զարգացնել առավելությունները։Այս հարցերի շուրջ քննարկման ժամանակ մասնակիցները կներկայացնեն իրենց տեսակետը։
  • Նարինե Մեսրոպյան, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ, Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ավագ մասնագետ
  • Սուրեն Ալոյան, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ
  • Արմեն Ղազարյան, ՀՊՏՀ Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ
  • Ռուբեն Մեսչյան, «Arminova Technologies» տնօրեն
  • Մոդերատոր՝ Ատոմ Մխիթարյան, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու,դոցենտ
15:30-16:00 Թվային տեխնոլոգիաների ներառականություն | Ելույթներ

Արցախից տեղահանվածների ինտեգրումը

  • Մովսես Պողոսյան, «Հուսո Տուն» Հիմնադրամի տնօրեն

Խոցելի խմբերին Ինտերնետ ապահովումը

  • Լիաննա Գալստյան, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ
16:00-16:30 Սուրճի ընդմիջում
16:30-17:30 Պանել | Թվային առողջություն

Հայաստանի Հանրապետությունում Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգը հանդես է գալիս որպես տվյալների փոխանցման հարթակ երեք տեսակի տվյալների համար` կլինիկական, վարչական և ֆինանսական:Էլեկտրոնային առողջապահության համակարգը նախատեսում է թղթային ամբուլատոր քարտերը կամ անկետաները դարձնել էլեկտրոնային: Թվային դարաշրջանում նման համակարգի կիրառումը մի կողմից հնարավորություն է տալիս ավելի արագ և հեշտ ուսումնասիրել բժշկին այցելած պացիենտի հիվանդության պատմությունը, ամբողջական առողջական վիճակի պատկերը, մյուս կողմից՝ արդյո՞ք այն ապահովում է պացիենտի անձնական տվյալների պաշտպանությունը, բժշկական գաղտնիքը համակարգում առկա 2.9 մլն քաղաքացու համար։Որտե՞ղ են պահվում տվյաները. ՀՀ-ի տարածքում, թե՞ արտասահմանյան ամպային համակարգերում։ Ո՞վ է ապահովում կիբերանվտանգությունը, ինչպիսի՞ իրավական բացեր կան այս ոլորտում։Այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ սեսիայի քննարկման ժամանակ։

  • Արմինե Սարգսյան, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար
  • Ավետ Մանուկյան, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ տնօրեն
  • Գևորգ Հայրապետյան, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ
  • Անդրանիկ Վարդանյան, Illuria Security, Inc․ համահիմնադիր
  • Մոդերատոր՝ Գեորգի Չալտիկյան,Թվային առողջապահության պրոֆեսոր, Դեգենդորֆի համալսարան (Գերմանիա), ՀՌՀ (Հայաստան), Հեռաբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ
17:30-18:00 Թեմաների ամփոփում
19:00–21:00 ․հայ մրցույթների ամփոփում և մրցանակաբաշխություն

armigf
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
VI
ՀԱՄԱԺՈՂՈՎ

08 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021
ԵՐԵՎԱՆ