Օրակարգ
Հայկական Ինտերնետ Կառավարման VI Համաժողով
08:30-09:30 | Գրանցում |
09:30-10:00 | Բացում և ողջույնի խոսք
|
10:00-10:45 | Ազատ խոսափող
Հրավիրված բանախոսները կներկայացնեն ընտրված թեմաների վերաբերյալ կարևոր խնդիրները և առկա իրավիճակը։ Այնուհետ, մասնակիցները կարող են իրենց հարցերն ուղղել ցանկացած բանախոսի։
|
10:45-11:00 | Սուրճի ընդմիջում |
11:00-11:30 | ․հայ տիրույթի նորությունները և համընդհանուր ընկալումը
|
11:30-13:00 | Պանել | Ատելության խոսք
Ինչպե՞ս կզգաք ձեզ, եթե ինչ-որ մեկը ձեր նկատմամբ ատելություն ցուցաբերի զուտ այն պատճառով, թե ով եք դուք։ Ինչպե՞ս տարբերակել ատելության խոսքը։ Որտե՞ղ է ատելության խոսքի և խոսքի ազատություն սահմանը։ Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ կան Հայաստանում։Նմանատիպ հարցեր այսօր շատ են հանդիպում մեր առօրյայում՝ տարբեր շրջանակներում։ Եթե Դուք էլ հետաքրքրված եք ստանալու նրանց պատասխանները, ապա հրավիրում ենք մասնակցելու պանելային քննարկմանը։
|
13:00-14:00 | Ճաշի ընդմիջում |
14:00-15:30 | Պանել | Առցանց ուսուցում՝ առավելություններ և թերություններ
Նախորդ տարի կորոնավիրուսով պայմանավորված՝ կրթությունն անցավ առցանց եղանակի՝ վերհանելով բազմաթիվ խնդիրներ։ Ի՞նչ բնույթի խնդիրներ են ծառացած մինչ այժմ դպրոցների և ԲՈՒՀ-երի առջև։ Ինչպիսի՞ դասեր են քաղել կրթության համակարգի մասնակիցները։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել դժվարությունները և զարգացնել առավելությունները։Այս հարցերի շուրջ քննարկման ժամանակ մասնակիցները կներկայացնեն իրենց տեսակետը։
|
15:30-16:00 | Թվային տեխնոլոգիաների ներառականություն | Ելույթներ
Արցախից տեղահանվածների ինտեգրումը
Խոցելի խմբերին Ինտերնետ ապահովումը
|
16:00-16:30 | Սուրճի ընդմիջում |
16:30-17:30 | Պանել | Էլեկտրոնային առողջություն
Հայաստանի Հանրապետությունում Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգը հանդես է գալիս որպես տվյալների փոխանցման հարթակ երեք տեսակի տվյալների համար` կլինիկական, վարչական և ֆինանսական: Էլեկտրոնային առողջապահության համակարգը նախատեսում է թղթային ամբուլատոր քարտերը կամ անկետաները դարձնել էլեկտրոնային: Թվային դարաշրջանում նման համակարգի կիրառումը մի կողմից հնարավորություն է տալիս ավելի արագ և հեշտ ուսումնասիրել բժշկին այցելած պացիենտի հիվանդության պատմությունը, ամբողջական առողջական վիճակի պատկերը, մյուս կողմից՝ արդյո՞ք այն ապահովում է պացիենտի անձնական տվյալների պաշտպանությունը, բժշկական գաղտնիքը համակարգում առկա 2.9 մլն քաղաքացու համար։Որտե՞ղ են պահվում տվյաները. ՀՀ-ի տարածքում, թե՞ արտասահմանյան ամպային համակարգերում։ Ո՞վ է ապահովում կիբերանվտանգությունը, ինչպիսի՞ իրավական բացեր կան այս ոլորտում։Այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ սեսիայի քննարկման ժամանակ։
|
17:30-18:00 | Թեմաների ամփոփում |
19:00–21:00 | ․հայ մրցույթների ամփոփում և մրցանակաբաշխություն |