Կազմակերպիչներ


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակը բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), օդային և տիեզերական բնագավառների ոլորտների հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումն է։


ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» թիվ 34 արձանագրային որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետ կառավարմանն առնչվող խնդիրների լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով կազմավորվել է «Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խումբը, որի կազմում նմանապես ընդգրկված են պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչները:
Խմբի ղեկավարն է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, քարտուղարը` «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Քարտուղարության գործառույթները իրականացնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:


«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նպատակներից է Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետի զարգացման խթանումը:
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարությունն է, կազմակերպում է ամենամյա Ինտերնետ Կառավարման Համաժողովներ և Ինտերնետ Կառավարման Դպրոցի դասընթացներ:
ԻՀ ՀԿ-ն համագործակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:


«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը կիսում է համաշխարհային «Ինտերնետ հասարակության» առաքելությունն ու նպատակները, իրագործում է Հայաստանում Ինտերնետի զարգացման նախագծեր: Կազմակերպությունը ծառայում է Հայաստանի Ինտերնետ օգտագործողների համայնքին՝ բարձրացնելով Ինտերնետի և դրա օգտագործման հիմնախնդիրները:

armigf
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
VI
ՀԱՄԱԺՈՂՈՎ

08 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021
ԵՐԵՎԱՆ