1-ին Ինտերնետ կառավարման համաժողովը անցկացվեց 2015թ. սեպտեմբերի 7-8-ին, Երևանում` «Ազգային Ինտերնետ կառավարման բազմաշահառու մոտեցումը» թեմայի շրջանակներում: Համաժողովի օրակարգը բաղկացած էր հետևյալ կետերից`
- Ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելը ՀՀ-ում
- .հայ հայատառ միջազգային դոմենային տիրույթ
- Համընդհանուր ընկալում, վերջին ձեռքբերումները
- Հայաստանի հանրային թվային գրադարան. իրականությու՞ն, թե՞ երազանք
- Իրերի Ինտերնետ, մեծ տվյալներ և մեծ հնարավորություններ տնտեսության համար
- ICANN-ի հաշվետու լինելը և անցումային գործընթացը IANA-ում
- Նոր մեդիա
- Ցանցի չեզոքություն
- Էլ. գործիքներ էլ .հասարակության համար
- Երեխաների անվտանգությունը Ինտերնետում
- Ազգային գիտակրթական ցանց (NREN)
- Մտավոր սեփականություն և Ինտերնետի նյութերին անարգել հասանելիություն
- Ինտերնետի ազդեցությունը հայաստանյան ԳՓՄՁ հետագա զարգացման գործընթացում
- Կիբերանվտանգություն
2-րդ Ինտերնետ կառավարման համաժողովն անցկացվեց 2016թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: Այս անգամ քննարկումը կրում էր «Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար» խորագիրը: Օրակարգում հետևյալ կետերն էին`
- ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերները
- Շուկա ներխուժած OTT ծառայությունների հետ-կարգավորումը
- .հայ հայատառ միջազգային դոմենային տիրույթի նորություններ
- Սոցիալական ցանցը որպես բիզնես գործիք
- Անձնական տվյալների պաշտպանության կիրառումը առօրյայում
- IANA անցումային գործընթացի նորություններ
- Կիբերանվտանգություն՝ օրվա հրամայականը
- Ինտերնետ կառավարման ունակությունների զարգացում․ սովորելու և ներգրավվելու հնարավորությունները
- Ոչ հավաստի տեղեկատվական աղբյուրների դեմ պայքար
3-րդ Ինտերնետ կառավարման համաժողովը անցկացվեց 2017թ. հոկտեմբերի 2-ին, Երևանում: Օրակարգում քննարկվեցին հետևյալ թեմաները`
- Տեղեկատվական անվտանգություն
- Դոմենային անունների արմատային գոտու էլ․ստորագրության ազդեցությունը (Key Signing Key) տեղական օպերատորների վրա
- IPTV, Ինտերնետի ազդեցությունը ռադիո-հեռուստատեսության վրա
- Գրադարանները թվային դարում
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
- Ամպային տեխնոլոգիաներ
- Բաց կառավարության համագործակցություն
- Անհատական տվյալների պաշտպանություն