ՕՏՏ ծառայություններ

ՕՏՏ ծառայություններ
IPTV, Ինտերնետի ազդեցությունը ռադիո-հեռուստատեսության վրա

Մասնակիցներ

Գևորգ Գևորգյան՝  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Տիգրան Հակոբյան՝  Ռադիո և Հեռուստատեսության հանձնաժողով
Անդրեյ Պյատախին՝  Արմենտել ՓԲԸ
Ռուբեն Մուրադյան`  Պան Արմենիան մեդիա գրուպ
Արթուր Վարդերեսյան՝  Իրավաբան
Արարատ Արուշանյան՝  Կաբելային հեռարձակողների Հայաստանի ասոցիացիա
Վահան Հովսեփյան՝ RIPE NCC

Մոդերատոր

Մարկ Գրիգորյան՝ Հայաստանի հանրային ռադիո

OTT ծառայությունների կիրառումը վերջին տարիներին լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Այդ ծառայությունները դասակարգվում են հետևյալ կերպ`

  • Ձայնային ծառայություններ
  • Ինտերնետ հեռուստատեոսություն
  • IP հեռուստատեսություն

Այս սեսիան նախատեսում է քննարկում ծավալել Ինտերնետ հեռուստատեսության և IP հեռուստատեսության հարցերի շուրջ՝ որպես ելակետ դիտարկելով`

1. Լիցենզավորումը

  • Ռադիո և հեռուստատեսության հանձնաժողովի կողմից կաբելային հեռուստատեսության օպերատորների և էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների լիցենզավորումը, ինչ պարտականություններ ունեն լիցենզիայի շրջանակներում բովանդակության վերաբերյալ
  • ՀԾԿՀ կողմից օպերատորների լիցենզավորում, պարտականություններ բովանդակության վերաբերյալ

2. Որակը

  • Ինտերնետ հեռուստատեսության և IP հեռուստատեսության որակի համեմատական
  • Էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին ներկայացվող տեխնիկակական պահանջները լայնաշերտ Ինտերնետ հեռուստատեսության որակի ապահովման համար։

3. Հեղինակային իրավունքը

  • Կինոֆիլմեր` տեղական և արտասահմանյան
  • Սպորտային միջոցառումներ
  • Համերգներ
  • Այլ աուդիո-վիդեո արտադրանք

Անդրադարձ կլինի նաև այն հարցին արդյոք հնարավոր է կարգավորել Ինտերնետ հեռուստատեսությունը։