Տեղեկատվական անվտանգություն

Տեղեկատվական անվտանգություն

Մասնակիցներ

Վահե Սարատիկյան, Ազգային անվտանգության խորհուրդ
Վահագն Հարությունյան, ՀՀ ոստիկանություն, կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ
Ալեքսանդրա Կուլիկովա, ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար
Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության փորձագետ
Ռուբեն Մուրադյան, Պան Արմենիան մեդիա գրուպ

Մոդերատոր

Գրիգորի Սաղյան՝  Ինտերնետ Հանրություն ՀԿ

Սեսիայի ժամանակ կներկայացվեն տեղեկատվական անվտանգության բաղադրիչները

  • բովանդակություն՝ ներքին և արտաքին մարտահրավերներ
  • կիբերանվտանգություն՝ կապուղիներ ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս, համակարգչային համալիրներ՝ տեղական և արտասահմանյան, իրերի Ինտերնետը կազմող համակարգեր

Քննարկում կլինի տեղեկատվական անվտանգության կառավարման հարցերի շուրջ, ինչպիսիք են

  • կենտրոնացված մարմին բոլոր բաղադրիչների համար
  • առանձնացված մարմինների բովանդակության կառավարման համար և կիբերանվտանգության կառավարման համար
  • ռադիո, հեռուստատեսության բովանդակությունը կառավարող մարմիններ
  • Ինտերնետի և արբանյակային հեռուստատեսության բովանդակության կառավարման մարմին

Սեսիայի մասնակիցները կխոսեն նաև կիբերանվտանգության կառավարման մոդելների մասին

  • կենտրոնացված մարմին ֆիզիկական և իրավաբանական անձանց համար
  • կենտրոնացված մարմին իրավաբանական անձանց համար
  • ապակենտրոնացված կառավարում