Գրադարաններ

Գրադարանները թվային դարում

Մասնակիցներ

Տիգրան Զարգարյան՝  Հայաստանի ազգային գրադարան
Ներսես Տեր-Վարդանյան՝  Մշակույթի նախարարություն
Աննա Չույլան՝  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
Հասմիկ  Կարապետյան՝   Երևանի քաղաքապետարանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»
Անահիտ Խեչոյան, Կոտայքի մարզային գրադարան

Մոդերատոր`

Բորիս Դեմիրխանյան՝   ՀՀ Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարարարություն
Ինտերնետի զարգացմանը զուգահեռ, երբ գրեթե ցանկացած տեղեկատվություն հաշված վայրկյանների ընթացքում հասանալի է առցանց, հասարակությունը կարծես հեռանում է գրադարաններից։ Այս սեսիան նախատեսում է քննարկել թվային գրադարաններիև Ինտերնետի ազդեցությունը տարբեր գրադարանների վրա, մասնավորապես․

  • Ազգային
  • Հանրային
  • Բուհական
  • Ճյուղային

Տպագիր արտադրանքին առցանց հասանելության մասին քննարկումը կարծարծի հետյալը.

  • Հանրության որ շերտերին է հասանելի առցանց գրականությունը
  • Հեղինակային իրավունքը առցանց հասանելիության պարագայում
  • Գրապահոցների ճակատագիրը
  • Գրադարանների աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտությունը

Ինչպես նաև մասնակիցներին կառաջարկվի ներկայացնել իրենց տեսակետը, թե ինչպիսին կլինի գրադարանների ապագան 10 տարի անց։