ARMIGF 2016 ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

bagrat-yengibaryan

Բագրատ Ենգիբարյան

Բագրատ Ենգիբարյանը տարածաշրջանի խոշորագույն բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկի՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրենն է: Պարոն Ենգիբարյանը Հայաստանում գործող Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագրի (mLab ECA), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Հայաստանում ՏՏ Զարգացման խորհրդի, Եռաչափ մոդելավորման միության, Գյումրու ՏՏ կենտրոնի համահիմնադիրն է և խորհրդի անդամը:
Որպես «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն` պարոն Ենգիբարյանը ղեկավարում է նաև Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը: Պարոն Ենգիբարյանը նաև կոորդինացնում է բազմաթիվ արագացված ծրագրեր, ինչպիսիք են` Նորարարության զարգացման դրամաշնորհային մրցույթը, Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP):
Որպես «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն` նա նաև Հայաստանում առաջին վենչուրային ընկերության՝ «Գրանատուս Վենչուրսի» համահիմնադիրն է և խորհրդի անդամը:
Պարոն Ենգիբարյանը նաև հանդես է եկել որպես ՏՏ զարգացման միջազգային փորձագետ` խորհրդատվություն տրամադրելով մի շարք երկրների կառավարությունների, ինչպիսիք են` Մոլդովան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Պաղեստինը, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ և այլն:

grigor-saghyan

Գրիգորի Սաղյան

Գրիգորի Սաղյանը Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահն է: Նա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ, պրոֆեսոր է: Նրա նախորդ աշխատանքային փորձը հայկական առաջին Ինտերնետ ծառայությունների մատակարար ընկերության (Arminco) տեխնիկական տնօրենի պաշտոնն է` 7 տարի շարունակ: Նա 2 տարի աշխատել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում, որպես ՏՏ և Հեռահաղորդակցության վարչության տնօրեն: Գրիգորի Սաղյանի հետաքրքրության հիմնական ոլորտներն են ՝ Պինդ Դետալային էլեկտրոնիկան, Միկրոսկոպիկ տվյալների ընթերցումը, Հեռահաղորդակցությունը, Ցանցային կապը, ինչպես նաև Ինտերնետ Կառավարումը: Սկսած 2012թ-ից նա Միջազգային Հեռահաղորդակցության Միության և Ցանցի անվտանգության փորձագետ է: Այժմ Գրիգորին նաև նորաստեղծ բազմաշահառու Ինտերնետ կառավարման խորհրդի քարտուղարն է:

fredericdonck

Ֆրեդերիկ Դոնկ

Ֆրեդերիկ Դոնկը 10 տարի շարունակ Եվրոպական Հանձնաժողովում միջազգային հանրային քաղաքականության վերաբերյալ գործունեություն է ծավալել` մասնավորապես գլխավոր տնօրինության հետ համատեղ աշխատելով Ինֆորմացիոն հասարակության և ձեռնարկատիրության հետ կապված հարցերով: Այս տարիների ընթացքում նա մշակել և կյանքի է կոչել բազմաթիվ եվրոպական ծրագրեր և որոշումներ կոնվերգենտ էլեկտրահաղորդակցությունների ոլորտում և նպաստել է համաեվրոպական ծրագրերի իրականացմանը առաջատար հեռուստահեռարձակման և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում:
Վերջին ութ տարիների ընթացքում որպես խորհրդական աշխատել է հեռուստահաղորդակցությունների ոլորտում`համագործակցելով կազմակերպությունների գործադիր տնօրենների և տնօրենների խորհրդի հետ: Նախկինում Ֆրեդերիկը գլխավորել է Belgacom Group-ի Եվրոպական օրենսդրության հարցրերով հանձնաժողովը, ինչպես նաև 5 տարի աշխատել է որպես Հեռուստահաղորդակցության օպերատորների Եվրոպական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ (ETNO):
Ֆրեդերիկը իրավաբանության դիպլոմ է ստացել Լուվեյնի Կաթոլիկ Համալսարանում (UCL), ինչպես նաև ստացել է եվրոպական իրավունքի մագիստրոսի աստիճան Գենտի Պետական Համալսարանում: Այս պահին Ֆրեդերիկը աշխատում է իր ասպիրանտուրական աշխատանքի վրա` «Ռազմավարական և խնդիրների լուծման թերապիա» թեմայով Գրեգորի Բեյթսոն Համալսարանում`Պալո Ալտոյի Հոգեկան հետազոտությունների կենտրոնի Եվրոպական մասնաճյուղում:

yuriykargalopov

Յուրի Կարգապոլով

Յուրի Կարգապոլովը Ուկրաինայի Ցանցային Տեղեկատվական Կենտրոնի (UANIC) անդամ է: Նա ազգային այբուբենով դոմենային տիրույթի ղեկավարման և տեխնիկական կանոնների մշակողներից մեկն է:
Յուրի Կարգապոլովը ավարտել է Օդեսսայի Պոլիտեխնիկական Ինստիտուտի ռադիո-ինժեներության ֆակուլտետը և 1980 թվականին ստացել է դիպլոմ Ռադիո-դիզայներ և ինժեներ-տեխնոլոգ որակավորմամբ: Յուրիի տարիների մասնագիտական գործունեությունը ուղղված է եղել ծրագրավորմանը և մեթոդոլոգիային։
Նա հիմնադրել է Ինտերնետ ծառայությունների մատակարար կազմակերպություն, ստեղծել և մեկնարկել է ավելի քան 25 տեխնիկական պլատֆորմներ Ուկրաինայի տարբեր քաղաքներում լարով և անլար լայնաշերտ ինտերնետի մուտք ապահովելու համար:
Յուրի Կարգապոլովն ակտիվ մասնակցություն է ունեցել .УКР ազգային այբուբենով դոմենային տիրույթի կիրառման և .0.8.3.e164.arpa (Ուկրաինական ENUM տիրույթի) կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի կարգավորման գործում: 2009-2013 թվականների ընթացում, երբ .УКР ազգային այբուբենով դոմենային տիրույթի մեկնարկն էր նախատեսվում, նա զբաղեցրել է UANIC ցանցային տեղեկատվական կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
Յուրին մասնակցություն է ունեցել ավելի քան 50 տեղական և միջազգային ժողովների և կոնֆերանսների, ինչպիսիք են ICANN-ը, ԻԿՖ, RIPE, ITU, TLDCON, RIGF և այլն:

vahrammartirosyan

Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը Զանգի ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը, ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում: Վահրամը աշխատել է որպես տեխնիկական խմբի ղեկավար հայկական և միջազգային այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են BE2-ը և EPAM-ը: Նա նաև աշխատել է ձեռնարկությունների մակարդակում փաստաթղթերի կառավարման համակարգ հանդիսացող Documentum ընկերության համար որպես ծրագրային ղեկավար (software architect): 2000-ականներին պարոն Մարտիրոսյանը հիմնադրել է 2 նորաստեղծ ընկերություններ, որոնցից առաջինը եղել է խաղերի ստեղծման ինդուստրիայում, իսկ երկրորդը կոչվում է Ինտերակտիվ համակարգեր: Ներկայումս նրա ստեղծած Զանգի ընկերությունը կայուն թափ է առնում իր առաջնային արտադրանքով, որը Զանգի հավելվածն է:

anushbegloian

Անուշ Բեգլոյան

Անուշ Բեգլոյանը բազմաթիվ միջազգային և տեղական կազմակերպություններում ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերի անդամ է եղել: Ավարտելով Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև ստանալով Բիզնեսի Կառավարման մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան համալսարանում` նա կարողանում է գիտական վերլուծություններ կատարել գործարար ոլորտին առնչվող սկզբունքների և տնտեսության առաջընթացի պայմանների վերաբերյալ: Տիկին Բեգլոյանը ԱրմենՏել հեռահաղորդակցությունների օպերատորի նախկին խոսնակն է, ներգրավված է եղել Հայաստանում առաջատար հեռահաղորդակցությունների առկայության անհրաժեշտության վերաբերյալ հանրային ընկալում ձևավորելու գործընթացում` ի նպաստ երկրի բարգավաճման և տնտեսության առաջխաղացման: Լինելով ԱրմենՏելի ներկայացուցիչ՝ նա ակտիվորեն ներգրավվել է Հայաստանում հեռահաղորդակցության ինդուստրիայի հետագա ազատագրման վերաբերյալ իրականացվող բանակցություններում`նպատակ ունենալով այն դարձնել հանրային օրակարգի թեմա և խթանել Ինտերնետի մատչելիության և հասանելիության գաղափարը: Տիկին Բեգլոյանը համագործակցել է հեռահաղորդակցության ոլորտում քաղաքականություն ձևավորող խոշոր կառույցների հետ, ինչպիսիք են`Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, կարգավորող հանձնաժողովներ և հեռահաղորդակցությունների խոշոր մատակարարներ: Ներկայումս տիկին Բեգլոյանը Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասավանդում է հանրության հետ կապեր և հաղորդակցություներ դասընթացը, ինչպես նաև իրականացնում է խորհրդատվական ծառայություններ մասնավոր և հանրային կազմակերպություններում քաղաքականության ձևավորման և ծառայության առաջխաղացման թեմաներով:

aramverdyan

Արամ Վերդյան

Արամ Վերդյանն ավարտել է Մինսկի Ավիացիոն Տեխնիկական ուսումնարանը և Երևանի Ճարտարագիտական համալսարանը: ՏՏ ոլորտում աշխատում է 1994 թվականից։ 2002 թվականից առ այսօր աշխատում է «Քրոս Նեթ» ՍՊ ընկերությունում՝ որպես տեխնիկական տնօրեն: Ընկերությունը զբաղվում է Internet, IPphone, IPTV ծառայությունների մատուցմամբ:
Պարոն Վերդյանը Ինտերնետ հանրության վարչության անդամ է 2008 թվականից:

Lianna Galstyan

Լիաննա Գալստյան

Լիաննա Գալստյանը 2013 թ.-ից Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի վարչության անդամ է: Նա Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն ներկայացնում է նաև ICANN կազմակերպությունում որպես Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի անդամ: Բացի այդ, նա ներգրավված է վերջերս հաստատված հայատառ .հայ դոմենային տիրույթի գործարկման նախաձեռնող խմբում:
Տիկին Գալստյանը Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի մենեջերն է 2014թ. դեկտեմբերից: Նա ակտիվորեն ներգրավված է Ինտերնետ կառավարման հետ առնչվող հարցերի քննարկումներում` մասնակցելով ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման հանդիպումներին. EuroDIG, IGF, ինչպես նաև ներկայացնելով հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը հանրություն լայն շերտերին: Տիկին Գալստյանը SEEDIG (հարավ-արևելյան եվրոպական Ինտերնետ կառավարման երկխոսության) և ArmIGF-ի կազմկոմիտեի անդամ է։
Այս ամենից զատ, Լիաննա Գալստյանն ունի Հայաստանի դոմենային անուններ գրանցող առաջատար կազմակերպությունում 14-ամյա աշխատանքային փորձ որպես դոմենային անունների գրանցման և տեղակայման ծառայությունների տրամադրման պայմանագրային բաժնի ղեկավար:

Vahan Hovsepyan

Վահան Հովսեփյան

Վահան Հովսեփյանը ԱՐՄԻՔՍ հիմնադրամի տնօրենն է, միևնույն ժամանակ ակտիվ դերակատարություն ունի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման, ինովացիոն տնտեսության զարգացման, սկսնակ ընկերությունների խթանման, Հայաստանի ՏՀՏ ոլորտը՝ միջազգային շուկաներում առաջ մղելու նախաձեռնություններում։
Նախկինում Վահան Հովսեփյանը եղել է ԻՏՁՄ փոխտնօրեն, Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ տնօրեն, աշխատել է տեղական և միջազզգային մի շարք զարգացման ծրագրերում։

vahan-kerobyan

Վահան Քերոբյան

Վարդան Քերոբյանը հայկական լավագույն ստարտափերից մեկի՝ menu.am կազմակերպության հիմնադիրն ու տնօրենն է։
Ստեղծված լինելով Հայաստանում՝ նախագիծը ներկայումս արագորեն նվաճում է Վրաստանի և Բելառուսի շուկաները։

marina-mkhitaryan

Մարինա Մխիթարյան

Մարինա Մխիթարյանը ղեկավարում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում Կոլբա սոցիալական նորարարությունների լաբորատորիան: Մարինան զարգացման և փոփոխությունների մասնագետ է, ով ունի ոլորտում ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ. ղեկավարում է զարգացման ծրագրեր, զանգվածային լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ:
Ներկայումս Մարինան ստարտափ ինկուբատոր Կոլբա լաբում ղեկավարում է հանրային հատվածին վերաբերող նորարական և մարդակենտրոն բարեփոխումների ծրագրեը: Ավելի քան 8 տարի շարունակ Եվրասիական համագործակցության հիմնադրամում տիկին Մխիթարյանը ղեկավարել է ծրագրերի մի ամբողջ պորտֆոլիա նշված թեմաներով` լավ կառավարում, այլընտրանքային մեդիա, սոցիալական նորարարություն, սոցիալական ձեռներեցություն և կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Մարինան նաև դասավանդել է «Բանակցություններ» առարկան ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
2011 թվականից ի վեր Մարինան հայաստանյան և միջազգային սոցիալական ճամբարներում հանդես է գալիս որպես երկրի կոորդինացնող: Նա նախագծել և ղեկավարում է InfoVillage համայնքային հեռահաղորդակցությունների կենտրոնների ազգային ցանցը, ներմուծել է նորարարական գաղափարներ և փոփոխություններ ավանդական ցածր զարգացած տեխնոլոգիաների բնագավառում:
Մարինան հաճախ ելույթներով հանդես է գալիս զարգացման և նորարական ծրագրերին վերաբերող միջոցառումներում: Տիկին Մխիթարյանը բանասիրության և իրավագիտության կրկնակի գիտական աստիճան ունի Երևանի Պետական Համալսարանում: Նա նաև ավարտել է Ֆլետչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունք և իրավական ուսումնասիրություններ դասընթացը (Tufts համալսարան, ԱՄՆ): Մարինան նաև Ջոն Սմիթի առաջնորդության ծրագրի, Եվրոպական Alpbach ծրագրի և Սոցիալական առաջնորդության ծրագրի անդամ է:

shushan-harutyunyan

Շուշան Հարությունյան

Շուշան Հարությունյանը IPSC ընկերության հաղորդակցության տնօրենն է, ով պատասխանատու է IPSC հաղորդակցության բաժնի գործունեության համար: Շուշանը IPSC թիմին միացել է 2014թ սեպտեմբերից և փոփոխությունների կառավարման, հեղինակության կառավարման, արշավների կազմակերպման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում հաղորդակցության ռազմավարության մշակման մասնագիտական ծառայություններ է մատուցում ընկերության պատվիրատուներին:

matvey

Մատվեյ Ալեքսեև

Մատվեյ Ալեքսեևը Ռուսաստանի Դաշնության խոշորագույն որոնողական համակարգերից մեկի՝ Rambler ընկերության Արտաքին հարաբերությունների գծով տնօրենն է։
Նախկինում նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ մի շարք առաջատար ռուսական ընկերություններում, ինչպիսիք են՝ Ինտերնետի ենթակառուցվածքի և տեխնոլոգիաների զարգացման աջակցման հիմնադրամը, Ինտերնետի ազգային դոմենային ցանցի համակարգման կենտրոնը, Մոսկվայի Ինտերնետ փոխանակման կետը և այլն։

michaelyakushev

Միխայիլ Յակուշև

Միխայիլ Յակուշևը ICANN-ի փոխնախագահն է Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում:
Որպես միջազգային իրավունքի մասնագետ Միխայիլ Յակուշևն ունի լայն և բազմաբնույթ փորձ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետային բիզնեսի ոլորտում: Նա աշխատել է որպես գլխավոր իրավախորհրդատու Orange/Equant, Microsoft և SAP անդրազգային կորպորացիաների Մոսկովյան բաժիններում: Նա նաև ղեկավարել է ՌԴ հեռահաղորդակցության նախարարության իրավական աջակցության ծառայությունը (2004-2006), աշխատել է Ռուսաստանի ինտերնետ հոլդինգ Mail.Ru Group-ում որպես փոխնախագահ:
Միխայիլը մասնակցել է ինտերնետի կառավարման խնդիրներով բազմաթիվ միջազգային փորձագիտական կոնֆերանսներին, այդ թվում` G8 DOT Force-ին, ղեկավարել է ինչպես ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման, այնպես էլ Եվրոպայի խորհրդի անդրսահմանային ինտերնետի կառավարման աշխատանքային խմբերը: Նրա ինտերնետ կառավարման տարբեր իրավական ոլորտներին նվիրված հետազոտական աշխատությունները, հոդվածներն ու գրքերը հայտնի են նախկին Խորհրդային Միության երկրներում:

oleksiysemenyaka

Ալեքս Սեմենյակա

Ալեքս Սեմենյական 1994 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի Քիմիայի ֆակուլտետը: 2004-2007 թվականներին աշխատել է որպես ինժեներ «Ռաթմիր» հոլդինգում, որը Deutsche Բանկի ռուսական մասնաճյուղն է, ինչպես նաև հեռահաղորդակցությունների ոլորտի «Քրոնիքս Պլյուս» և «Մեգաֆոն» ընկերություններում: 2007 թվականին աշխատանքի է անցել Մեգաֆոնի գլխամասում`մասնակցություն ունենալով այնպիսի նախագծերի մշակմանն ու իրականացմանը, ինչպիսիք են ներքին և արտաքին կապի ենթակառուցվածքի նախագծում, բազմաֆունկցիոնալ տվյալների կենտրոնի կառուցում և եռաշերտ անվտանգության համակարգերի կառուցում: 2012 թվականին աշխատանքի է անցել ռուսաստանյան Յանդեքս ընկերությունում`որպես ցանցային զարգացման և գործողությունների բաժնի ղեկավար`ղեկավարելով Յանդեքսի բոլոր ցանցային նախագծերը: 2014-ին Օլեքսիյը զբաղեցրել է Qrator Labs կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը: 2016 թվականից ի վեր հանդիսանում է RIPE NCC-ի արտաքին հարաբերությունների ներկայացուցիչ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում: Օլեքսիյը բազմիցս հանդես է եկել ռուսական և միջազգային միջոցառումներում որպես տվյալների ցանցի նախագծման և տվյալների ցանցի անվտանգության և մշակման փորձագետ: Օլեքսիյը ENOG ծրագրային կոմիտեի համանախագահ է և RIPE ծրագրային կոմիտեի անդամ:

olegdemidov

Օլեգ Դեմիդով

Օլեգ Դեմիդովը զբաղեցնում է խորհրդատուի պաշտոն Ռուսաստանի առաջատար PIR հետազոտական կենտրոնում, որը վերլուծություններ է իրականացնում միջազգային անվտանգության ոլորտում: 2011 թվականից ի վեր PIR կենտրոնում ղեկավարել է «Համաշխարհային Ինտերնետ Կառավարում և Միջազգային Ինֆորմացիոն Անվտանգություն» ծրագիրը:
2012 թվականից ի վեր զբաղեցնում է Ռուսաստանի Էլեկտրոնային Հաղորդակցությունների Ասոցիացիայի (RAEC) Տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործությունների հանձնաժողովում փորձագետի պաշտոն:
2014 թվականի մարտից Օլեգը Ինտերնետ կառավարման համաշխարհային հանձնաժողովի (CGIG) Հետազոտական Խորհրդատվական Ցանցի (RAN) անդամ է: 2015 թվականից .RU/.РФ տիրույթը համակարգող կենտրոնի Ինտերնետ կառավարման հարցերով հանձնաժողովի անդամ է:
ՕլեգԴեմիդովըմիշարքհետազությունների, զեկույցների և մենախոսություններիհեղինակ և համահեղինակ է, հրատարակվածինֆորմացիոնանվտանգության, կիբեռանվտանգության և գլոբալինտերնետկառավարմանթեմաներով՝ ինչպես PIR կենտրոնի «Անվտանգության ինդեքս» ամսագրում, այնպես էլ այլ հրատարակություններում:
Նա նաև տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության և գլոբալ ինտերնետ կառավարման մասին մենագրությունների, հաշվետվությունների և հետազոտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է: Ռուսաստանում և արտասահմանում կիբերկառավարման և գլոբալ ինտերնետ կառավարման կոնֆերանսների և գագաթնաժողովների մասնակից և խոսնակ է (ICANN, NETmundial, Ինտերնետ կառավարման համաժողով (IGF), EuroDIG, CSCAP կիբերանվտանգության աշխատանքային խումբ, CyFy-2013, RIF+KIB, RAEC կիբերանվտանգության համաժողով, ռուսական ԻԿՀ, Ruscrypto, և այլն)։

alexandrakulikova

Ալեքսանդրա Կուլիկովա

Ալեքսանդրա Կուլիկովան զբաղեցնում է ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համաշխարհային շահառուների ներգրավվման կառավարչի պաշտոն: Նախկինում PIR հետազոտական կենտրոնում ղեկավարել է համաշխարհային Ինտերնետ կառավարման և միջազգային ինֆորմացիոն անվտանգության թեմաներով հետազոտական աշխատանք և այժմ հանդես է գալիս որպես այդ կառույցի խորհրդատու: Ալեքսանդրայի հետազոտական հետաքրքությունները վերաբերում են ազգային և համաշխարհային Ինտերնետ կառավարման քաղաքականությանը, գաղտնիությանը, տվյալների առցանց պաշտպանությանը, պետական և կորպորատիվ քաղաքականությանը ՏՀՏ ոլորտում, ինչպես նաև միջազգային կիբերմարտավարություններին: Նախկինում Ալեքսանդրան աշխատել է որպես գիտաշխատող Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի մեդիա քաղաքականության ծրագրի հետազոտական խմբում (2012-2014): Վերը նշված դպրոցում ստացել է մագիստրոսի աստիճան մեդիա և հաղորդակցությունների կառավարման ոլորտում: Ալեքսանդրան ավարտել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի «Միջմշակութային հաղորդակցություններ և օտար լեզուների դասավանդում» բաժինը: 2006 թվականին պրակտիկայի է անցել Եվրոպայի Խորհրդում` լեզվական քաղաքականության բաժնում (Ստրասբուրգ, Ֆրանսիա):

sorina-teleanu

Սորինա Տելեանու

Սորինա Տելեանուն աշխատում է ԴիպլոՀիմնադրամի հետ որպես թվային տեխնոլոգիաների քաղաքականության ավագ գիտաշխատող: Նախկինում նա որպես խորհրդական է աշխատել Ռումինիայի Խորհրդարանում, որտեղ զբաղվել է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներին առնչվող օրենսդրությամբ և քաղաքականությամբ: Սորինան ներկայացրել է Ռումինիայի կառավարությունը ICANN-ի Կառավարական խորհրդատվական կոմիտեում (GAC) և այժմ աջակցում է երկրի ներկայացուցչությանը որպես pro bono խորհրդական:
Սորինա Տելեանուև համաշխարհային Ինտերնետ կառավարման համաժողովի (IGF) քարտուղարությունում և EuroDig-ում երկար ժամանակ հանդես է եկել որպես կամավորական: Նա նաև եղել է IGF-ի քարտուղարության թոշակառու և խորհրդական: Ներկայումս նա SEEDIG-ի (Հարավ-արևելյան Եվրոպայի Ինտերնետ կառավարման երկխոսություն) հիմնական թիմի անդամ է, որը մեկնարկվել է 2015 թվականին որպես IGF-ի տարածաշրջանային նախաձեռնություն:
Սորինան ավարտել է ԴիպլոՀիմնադրամի Ինտերնետ կառավարման կարողությունների զարգացման ծրագիրը, ICANN-ի կրթաթոշակային ծրագրի շրջանավարտն է (այժմ հանդիսանում է կրթաթոշակներ տրամադրող հանձնաժողովի անդամ): Նա ավարտել է նաև Ինտերնետ Հանրության Ապագա առաջնորդների ծրագիրը, ինչպես նաև Ինտերնետ կառավարման Եվրոպական ամառային դպրոցը:

samvelmartirosyan

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական անվտանգության և նոր մեդիաների փորձագետ է, ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ։ Նա դասավանդում է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ԵՊՀ-ում, Սլավոնական համալսարանում, մի շարք այլ կրթական ծրագրերում: Սամվել Մարտիրոսյանը ղեկավարել է iDitord, badu.am, OpenArmenia և մի շարք այլ ինտերնետ ծրագրեր: Նա վարում է սյունյակներ մի քանի հայտնի լրատվամիջոցներում, ինչպիսիք են` tert.am, media.am, Кавказский Узел և այլն:

david-alaverdyan

Դավիթ Ալավերդյան

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիրն է:
Ընկերության ամենահայտնի կայքերն են mediamax.am-ը, bravo.am-ը, banks.am-ը և
այլն: Դավիթ Ալավերդյանը նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ է, Նոր մեդիաների և Տեղեկատվական պատերազմների դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու: Միաժամանակ ղեկավարում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, որը ծրագրեր է իրականացնում մեդիագրագիտության և լրագրողական կրթության ասպարեզում:

arman_saghatelyan

Արման Սաղաթելյան

Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն