ՀԱՆԴԻՊՄԱՆ ԹԵՄԱՆ՝
Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար
Երկրորդ Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` ArmIGF 2016 կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:
Համաժողովի հիմնական նպատակն է`
- տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին
- բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը
- ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը
- ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին
Երկրորդ Ինտերնետ կառավարման համաժողովը տեղի կունենա 2016թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում, Հայաստան: