Մեր մասին
Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` ArmIGF, կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:
Համաժողովի հիմնական նպատակն է`
- տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին
- բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը
- ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը
- ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին