Կազմակերպիչներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հեռահաղորդակցության ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու մարմին է:
Նախարարությունը մշակում և իրականացնում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Ի թիվս այլ ոլորտների` նախարարության նպատակը կապի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն, կիբերանվտանգության և թվայնացման ոլորտի ենթակառուցվածքների մրցակցության խթանման, ոլորտի հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումն է:
ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» թիվ 34 արձանագրային որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետ կառավարմանն առնչվող խնդիրների լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով կազմավորվել է «Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խումբը, որի կազմում նմանապես ընդգրկված են պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչները:
Խմբի ղեկավարն է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը, քարտուղարը` «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Քարտուղարության գործառույթները իրականացնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նպատակներից է Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետի զարգացման խթանումը:
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարությունն է, կազմակերպում է ամենամյա Ինտերնետ Կառավարման Համաժողովներ և Ինտերնետ Կառավարման Դպրոցի դասընթացներ:
ԻՀ ՀԿ-ն համագործակցում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ՝ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը» կիսում է համաշխարհային «Ինտերնետ հասարակության» առաքելությունն ու նպատակները, իրագործում է Հայաստանում Ինտերնետի զարգացման նախագծեր: Կազմակերպությունը ծառայում է Հայաստանի Ինտերնետ օգտագործողների համայնքին՝ բարձրացնելով Ինտերնետի և դրա օգտագործման հիմնախնդիրները: