Քրիստինե Գյոնջյան

2018թ.-ի օգոստոսի 1-ից հանդիսանում է Հայաստանի օպերատորների միության տնօրենը: 2019թ-ին ընտրվել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ: 2016թ.-ի հուլիսից աշխատում է «Արփինետ» ընկերությունում` որպես «Բիզնեսի զարգացման և մարքեթինգի» բաժնի ղեկավար: 2016 – 2017 թթ. ղեկավարել է «Հայ Միասնության Խաչ»-ի «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ը, մեծ ներդրում ունեալով կենտրոնի հիմնադրմանը և կայացմանը:

2008 – 2016 թթ. աշխատել է Մայքրոսոֆթ ընկերությունում` որպես «Կրթական ծրագրերի ղեկավար», ստեղծել է առաջին Նորարար ուսուցիչների ցանցը, իր մեծ ներդրումն է ունեցել դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրման և կիրառման հարցում:

Պարբերաբար աշխատել է Uhlberg Advisory GmbH-ում և մի շարք այլ Եվրոպական միության նախագծերում` մատուցելով էլեկտրոնային կրթության փորձագետի ծառայություններ: Ունի երկար տարիների դասավանդման, դասախոսների և պետ. աշխատողների վերապատրաստման փորձ:

Դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, Եվրազիա միջազգային համալսարանում, Ինտերլինգվա համալսարանում, Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում:

Ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի «Կառավարում» բաժինը՝ ստանալով մագիստրոսի որակավորում, իսկ 1997-2001թթ. սովորել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանի «Օտար լեզուներ» ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի որակավորում: Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների Հայաստանում և Եվրոպայում: