Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է:

Համակարգում է բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, ինտերնետի, օդային և տիեզերական բնագավառների ոլորտների հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծմանն ու ամրապնդմանն ուղված աշխատանքները:

2012-ից 2017 թվականներին Հակոբ Արշակյանը «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավարն էր:

Իսկ 2018 թ. հունվար–մայիս ամիսներին եղել է «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենը: