Լիաննա Գալստյան

Լիաննա Գալստյանը 2013 թ.-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամ է, 2018 թ.-ից՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի խորհրդի նախագահ։ Նա ներգրավված է հայատառ «.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման և առաջխաղացման նախաձեռնող խմբում: 2018 թ-ից հանդիսանում է DotAsia ընկերության Տնօրենների Խորհրդի անդամ։

2014թ-ից Լիաննան Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հանրային կապերի մենեջերն է: Բացի այդ, տիկին Գալստյանը SEEDIG և ArmIGF համաժողովների կազմկոմիտեի անդամ է, իսկ 2018թ-ից՝ նաև ՄԱԿ-ի կողմից հիմնադրված համաշխարհային IGF-ի խորհրդատվական խմբի անդամ (MAG)։

Տիկին Գալստյանը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն ներկայացնում է նաև ICANN կազմակերպությունում որպես Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի (APRALO) փոխնախագահ: