Իգոր Մկրտումյան

Իգոր Մկրտումյանը 2000-ից մինչ այսօր «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահն է։

Նա երկար տարիներ աշխատել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, ինչպես նաև Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ։

Պրն․ Մկրտումյանը Հայաստանում Ինտերնետի կայացման նախաձեռնողներից է եղել և իր մեծագույն ներդրումն ունի Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև .am և ․հայ հայկական դոմենային անունների տիրույթների կայացման հարցում: