Գևորգ Հայրապետյան

Գևորգ Հայրապետյանը 2018 թվականի օգոստոսից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը:

Մինչև հանրային ծառայության անցնելը՝ Գևորգն աշխատել է հասարակական սեկտորում որպես «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի իրավաբան, 2005 թ.-ից՝ իրավաբանական բաժնի ղեկավարը, աշխատել է որպես “Լրագրողներ հանուն ապագայի» իրավաբան-փորձագետ, դասախոսական և փորձագիտական աշխատանքներ է իրականացրել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի համար, դասախոսել Երևանի Պետական Համալսարանի Մասմեդիա գիտակրթական կենտրոնում, իրականացրել ուսուցումներ, դասախոսություններ և փորձագիտական աշխատանք: