Արմեն Աբրոյան

Արմեն Աբրոյանը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն է: Նա ունի ավելի քան 16 տարվա աշխատանքային փորձ ծրագրավորման ոլորտում (իրական ժամանակի համակարգչային գրաֆիկա, պատկերների մշակում, արհեստական բանականություն/մեքենայական ուսուցում և իրերի ինտերնետ), որից 7 տարին որպես ղեկավար:

2017 թ-ին հիմնել է ընկերություն, որը զբաղվում է մեքենայական ուսուցման ծառայություններ տրամադրելով: Մինչ այդ աշխատել է Macadamian ընկերությունում՝ որպես զարգացման գծով ղեկավար, GSC ընկերությունում՝ որպես առաջատար գրաֆիկայի ծրագրավորող և Synopsys-ում՝ որպես ավագ ծրագրավորող:

Արմեն Աբրոյանը ստացել է մագիստրոսի կոչում Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում՝ Համակարգչային գիտություն և ինֆորմատիկա մասնագիտությամբ: