1-ին  Ինտերնետ կառավարման համաժողովը անցկացվեց 2015թ. սեպտեմբերի 7-8-ին, Երևանում` «Ազգային Ինտերնետ կառավարման բազմաշահառու մոտեցումը»  թեմայի  շրջանակներում: Համաժողովի օրակարգը բաղկացած էր հետևյալ կետերից`

  • Ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելը ՀՀ-ում
  • .հայ հայատառ միջազգային դոմենային տիրույթ
  • Համընդհանուր ընկալում, վերջին ձեռքբերումները
  • Հայաստանի հանրային թվային գրադարան. իրականությու՞ն, թե՞ երազանք
  • Իրերի Ինտերնետ, մեծ տվյալներ և մեծ հնարավորություններ տնտեսության համար
  • ICANN-ի հաշվետու լինելը և անցումային գործընթացը IANA-ում
  • Նոր մեդիա
  • Ցանցի չեզոքություն
  • Էլ. գործիքներ էլ .հասարակության համար
  • Երեխաների անվտանգությունը Ինտերնետում
  • Ազգային գիտակրթական ցանց (NREN)
  • Մտավոր սեփականություն և Ինտերնետի նյութերին անարգել հասանելիություն
  • Ինտերնետի ազդեցությունը հայաստանյան ԳՓՄՁ հետագա զարգացման գործընթացում
  • Կիբերանվտանգություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
IV
ՀԱՄԱԺՈՂՈՎ

10 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018, ԵՐԵՎԱՆ

2-րդ Ինտերնետ կառավարման համաժողովն անցկացվեց  2016թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: Այս անգամ քննարկումը կրում էր   «Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար» խորագիրը: Օրակարգում հետևյալ կետերն էին` 

  • ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերները
  • Շուկա ներխուժած OTT ծառայությունների հետ-կարգավորումը
  • .հայ հայատառ միջազգային դոմենային տիրույթի նորություններ
  • Սոցիալական ցանցը որպես բիզնես գործիք
  • Անձնական տվյալների պաշտպանության կիրառումը առօրյայում
  • IANA անցումային գործընթացի նորություններ
  • Կիբերանվտանգություն՝ օրվա հրամայականը
  • Ինտերնետ կառավարման ունակությունների զարգացում․ սովորելու և ներգրավվելու հնարավորությունները
  • Ոչ հավաստի տեղեկատվական աղբյուրների դեմ պայքար

3-րդ  Ինտերնետ կառավարման համաժողովը անցկացվեց  2017թ. հոկտեմբերի 2-ին, Երևանում: Օրակարգում քննարկվեցին հետևյալ թեմաները`

  • Տեղեկատվական անվտանգություն
  • Դոմենային անունների արմատային գոտու էլ․ստորագրության ազդեցությունը (Key Signing Key) տեղական օպերատորների վրա
  • IPTV, Ինտերնետի ազդեցությունը ռադիո-հեռուստատեսության վրա
  • Գրադարանները թվային դարում
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
  • Ամպային տեխնոլոգիաներ
  • Բաց կառավարության համագործակցություն
  • Անհատական տվյալների պաշտպանություն